«Ուրբաթ» մամուլի ակումբում

Kiro Manoyan is guest in Friday press club

Դավութօղլուի այցից ոչինչ ակնկալել պետք չէ

Կարեն Ղազարյան
«Ռադիոլուր»

Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան ոչինչ չի կարող տալ, քանի որ դա ոչ թե այց է Հայաստան, այլ` ընդամենը ՍԾՏՀ-ի Երեւանում կայացող միջոցառմանը մասնակցություն, այսօր ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիան, նաեւ մեր լրատվամիջոցների մեղսակցությամբ, կարողացել է տպավորություն ստեղծել, թե դա, կարծես թե, Երեւան պաշտոնական այցելություն է եւ ինչ-որ բան պետք է ակնկալել Հայաստան-Թուրքիա հարաբերություններում:

Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ` հասկանալի է, որ հասարակական-քաղաքական դաշտում ինչ-որ սպասումներ կան Թուրքիայի արտգործնախարարի այցից, միաժամանակ, սակայն, նրա խոսքով, բոլորի համար հասկանալի է նաեւ, որ որեւէ շրջադարձային բան հայ-թուրքական հարաբերություններում պետք չէ սպասել։

Այն, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ բան ակնկալելու հիմք չկա, շեշտեց նաեւ ՀՅԴ ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Նա նկատեց, որ Թուրքիայի արտգործնախարարը Երեւան է գալիս ընդամենը մասնակցելու տարածաշրջանային մի կազմակերպության ժողովի: Մանոյանի խոսքով` Թուրքիան իր կեցվածքը չի փոխել: Վերլուծաբանը նկատեց, որ սրանից առաջ էլ կար հնարավորություն, որ արտգործնախարարները հանդիպեին, սակայն դա տեղի չի ունեցել։

Թուրքիայի ցանկությունը մեկն է` ստեղծել տպավորություն, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի ու հայության հետ: Մինչդեռ նման գործընթաց չկա եւ դա կասեցվել է դեռ այն ժամանակ, երբ Թուրքիան դադարեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը, նկատում է Մանոյանը։ Ակնհայտ է, որ դրանով Թուրքիան ցույց տվեց, որ շարունակում է թշնամական վերաբերմունք ունենալ Հայաստանի նկատմամբ: Սերգեյ Մինասյանը նույնպես նկատեց, որ Թուրքիան որեւէ քայլ չի արել, որը հնարավորություն տա կարծելու, թե հնարավոր է ինչ-որ զարգացում լինի: Նրա խոսքով` Թուրքիան պատրաստ չէ դրան:

Անդրադառնալով այն հանգամանքին, որ թուրքական մամուլում շատ է շրջանառվում ԼՂ տարածքների հետ կապված խնդիրը` Կիրո Մանոյանը շեշտեց, որ այդ առնչությամբ իր մտահոգությունները կապ չունեն այն բանի հետ, որ այդ մասին թուրքական մամուլն է գրում: Նրա համոզմամբ` այդ առնչությամբ թուրքական մամուլի հրապարակումներն ավելի շուտ սադրանք են, ապատեղեկատվություն եւ իրականության հետ առնչություն չունեցող։

Անդրադառնալով հայկական մամուլում հրապարակված տեղեկություններին` հարաբերությունները կարգավորելուն ուղղված ճանապարհային քարտեզի առկայության մասին, Կիրո Մանոյանը կարծիք հայտնեց, որ դա էլ հայկական մամուլի հնարքն էր` փորձելու անել այն, ինչը փորձում է անել եւ թուրքական մամուլը: Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն Սերգեյ Մինասյանի գնահատմամբ` թե Թուրքական, թե հայկական մամուլի տվյալ հրապարակումները տեղեկատվական պատերազմի մաս են կազմում։

Կիրո Մանոյանը նկատեց նաեւ, որ նման ճանապարհային քարտեզի գոյությունը պաշտոնապես հերքվեց Հայաստանի արտգործնախարարության կողմից: ՀՅԴ ներկայացուցչի խոսքով՝ սակայն, նման ճանապարհային քարտեզը վատ չէր լինի, եթե Հայաստանը Թուրքիային ասած լիներ, որ նախ պետք է ճանաչի ցեղասպանությունը, հարաբերություններ հաստատի, շրջափակումը վերացնի, հետո նոր խոսվի ԼՂ հարցի մասին այն կտրվածքով, թե ինչ կարող է Թուրքիան անել` զսպելու համար Ադրբեջանին։

Կիրո Մանոյանը կարծում է, որ քանի դեռ Թուրքիայի նպատակը միայն Հայաստանի հետ ինչ-որ գործընթացի տպավորություն ստեղծելն է` 2015-ին` Ցեղասպանության 100-րդ տարելիցին ընդառաջ, մեր դիվանագիտությունը պետք է բոլորին հիշեցնի, որ Թուրքիայի հետ որեւէ գործընթաց չկա հենց Թուրքիայի մեղքով: Ըստ վերլուծաբանի` դա էլ բավարար է, որ Հայաստանը ետ վերցնի իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, որպեսզի Թուրքիային նման տպավորություն ստեղծելու համար որեւէ լծակ չտա:

Հարաբերություններ հաստատելու համար էլ, Կիրո Մանոյանի խոսքով, բավարար է ընդամենը մեկ փաստաթուղթը, որտեղ կարձանագրվի երեք կետ: Նախ՝ հարաբերություններ են հաստատում, Թուրքիան սահմանը բացում է եւ հետո` երկու երկրների միջեւ գոյություն ունեցող բոլոր հարցերը լուծվում են միջազգային իրավունքով: Եթե նման ցանկություն ունի Թուրքիան, ապա այդպիսի փաստաթուղթը կստորագրի, եթե ոչ` ուրեմն իմաստ չունի ժամանակ վատնել, եզրափակեց ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի հանձնախմբի պատասխանատուն։


Կիրո Մանոյան. Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից

«Ոչինչ: Ոչ մի սպասելիք չունեմ Դավութօղլուի այցից, քանի որ սա իրականում Երևան այց չի, պարզապես Երևանում կայացող ժողովի մասնակցություն է»,- ասուլիում այս մասին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նշենք, որ Երևանում վաղը տեղի կունենա Սևծովյան Տնտեսական համագործակցության անդամ պետությունների արտաքին գործերի նախարարների խորհրդի 29-րդ նստաշրջանը, որի շրջանակներում Հայաստան է գալու նաև Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ա. Դավութօղլուն:

Ըստ Կ. Մանոյանի, նա համաձայնվել է գալ Հայաստան` ցույց տալու, որ հայ-թուրքական հարաբերություններում ինչ-որ գործընթաց կա, առհասարակ` Թուրքիան փորձում է տպավորություն ստեղծել, որ Ա. Դավութօղլուն պաշտոնական այցով է գալիս Երևան ու ինչ-որ բան պետք է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում: «Մինչդեռ նման ակնկալիքի հիմք չկա, գալիս է Երևան ժողովի մասնակցելու համար»,- կրկնեց ՀՅԴ-ական գործիչը` ընդգծելով, որ Թուրքիան իր թշնամական կեցվածքը հայ ժողովրդի նկատմամբ չի փոխել, սակայն մինչև 2015 թվականը թուրքական մամուլը պարբերաբար ապատեղակատվություն է տարածելու, որ հայ-թուրքական հարաբերություններում գործընթաց է ընթանում:

«Հայաստանի հետ գործընթացը չկա այն օրվանից, երբ թուրքրեը կասեցրեցին հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Թուրքիան ցանկություն չունի շարունակել այդ գործընթացը, ուղղակի ուզում է տպավորություն ստեղծել, որպեսզի բոլորը հասկանան, որ նման գործընթացները շարունակվում են: Որպեսզի բոլորը հասկանան, որ նման բան չկա, Հայաստանը պետք է հայ-թուրքական արձանագրությունները հետ կանչի, սեղանին դնի նախագիծ, որտեղ իսկապես որևէ նախապայման դրված չի լինի»,- ասաց Կիրո Մանոյանը:

Նշենք, որ Ա. Դավութօղլու այցի կապակցությամբ ՀՅԴ «Նիկոլ Աղբալյան» ուսանողական և երիտասարդական միությունները նախաձեռնելու է են բողոքի ցույց Թուրքիայի և համաշխարհային հանրությանը հիշեցնելու, որ պահանջում են ճանաչում և հատուցում: «Ճիշտ չէր լինի, որ Թուրքիայից նման բարձրաստիճան պաշտոնյա գար Հայաստան ու մենք անտարբեր լինեինք»,- ասաց Կ. Մանոյանը:

Աղբյուր` Panorama.am


ՀՅԴ-ական գործիչ. Միայն ԼՂՀ միջազգային ճանաչումը կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ

«Չեմ կարծում, որ մեծ առաջընթաց կլինի: Փոխվեց այն, որ երկու տարի չէին հանդիպում, հանդիպեցին, կոնկրետ հիմքեր չկա ասելու, թե գործնականում ինչ կբերի, գործընթացում առաջընթաց կլինի»,- լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման կարծիք հայտենց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պատասխանելով հարցին, թե ղարաբաղյան բանակցային գործընթացում ի՞նչ փոխեց Վիլնյուսում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների նոյեմբերին կայացած հանդիպումը:

Նա նշեց, որ չպետք է սահմանափակվել միայն բանակցային գործընթացով, պետք է զուգահեռաբար աշխատել երկու ուղղությամբ` իրավիճակը ամրագրել, փոխել և ապահովել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչումը: «Միայն դա կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ ու բանակցություններում ավելի լուրջ լինել»,- դիտարկում արեց Կ. Մանոյանը:

Աղբյուր` Panorama.am


Դավութօղլուի այցից ոչինչ պետք չէ ակնկալել, սա պաշտոնական այց չէ Երևան. Կիրո Մանոյան

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղուի Հայաստան այցից ոչինչ պետք չէ ակնկալել, քանի որ այն այց է ոչ թե Հայաստան, այլ` Երևանում կայացող միջոցառման մասնակցություն: Լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման դիրքորոշում արտահայտեց  ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Թուրքիան, հայկական լրատվամիջոցների մեղսակցությամբ, բավական հաջող ձևով տպավորություն է ստեղծել, որ դա Երևան պաշտոնական այց է և ինչ-որ բան պետք է  անկնկալել հայ-թուրքական հարաբերությունների ընթացքից: Նման ակնկալիքի հիմքեր չկան»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ` նշեց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով` Թուրքիան անընդհատ ապատեղեկատվություն է տարածում, որը շարունակելու ենք տեսնել մինչ 2015 թվականն ու ողջ այդ տարվա ընթացքում: «Վերջինը Հայոց ցեղասպանության հարյուրամյակի Թուրքիայի նախապատրաստություններից է: Նրանք ցանկանում են տպավորություն ստեղծել, որ կապ ունեն հայության և Հայաստանի հետ: Սակայն Հայաստանի Հանրապետության հետ հարաբարություններ հաստատելու գործընթաց չկա այն պահից, երբ Թուրքիան կասեցրեց հայ-թուրքական արձանագրությունների վավերացման գործընթացը: Մենք որպես կուսակցություն` այդ արձանագրություններից գոհ չենք, ուզում ենք, որ Հայաստանը իր ստորագրությունը հետ վերցնի, բայց Թուրքիան իր պահվածքով անընդհատ ցույց է տալիս թշնամական վերաբերմունք Հայաստանի նկատմամբ: Շրջափակումն ու դիվանագիտական հարաբերություններ հաստատելու մերժումն այդ մասին են վկայում»,- ասաց Մանոյանը:

ՀՅԴ ներկայացուցչի կարծիքով` հայկական դիվանագիտությունը պետք է բոլորին հիշեցնի, որ հայ-թուրքական հարաբերությունների հաստատման գործընթաց չկա, քանի որ Թուրքիան խոսում է նախապայմանների լեզվով: «Եթե մի օր Թուրքիայում լինի իշխանություն, որը պատրաստ է առանց նախապայմանների Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ հաստատել, այդ ժամանակ կարելի կլինի խոսել հարաբերությունների վերսկսման մասին: Հիմա կարիք չկա շարունակել որևէ գործընթաց նրանց հետ»,- հավելեց Կիրո Մանոյանը:

Անդրադառնալով Հայ Հեղափոխական դաշնակցության «Նիկոլ Աղբալյան» ուսանողական միության` ընդդեմ Դավութօղլուի այցի նախապատրաստած բողոքի ակցիային` Կիրո Մանոյանը նշեց, որ նման ակցիաները տեղին են: «Ճիշտ չէր լինի, որ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյան գար, և մենք անտարբեր լինեինք»,- ասաց նա:

Դեկտեմբերի 12-ին Երևանում անցկացվող Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության արտգործնախարարների խորհրդի նիստին Թուրքիան կներկայացնի այդ երկրի ԱԳ նախարար Ահմեդ Դավութօղլուն:


Կիրո Մանոյանը հորդորում է զգոն լինել և համախոհություն ձևավորել 2015 թվականին ընդառաջ

ԵՐԵՎԱՆ, 11 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ ժողովուրդը մինչ 2015 թվականը պետք է  կարողանա համահայկական համախոհություն ձևավորի իր իրավունքների ճանաչման համար: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` լրագրողների հետ հանդիպման ժամանակ այսպիսի տեսակետ արտահայտեց ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Հայաստանը պետք է որոշակի դերակատարում ունենա այլ պետությունների կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման գործում, բայց իր առաջնային խնդիրը պետք է լինի այն, որ 2015 թվականը չդիմավորենք հայ-թուրքական արձանագրություններով, այլ դրանք իրավաբանորեն դադարեն գոյություն ունենալուց»,- ասաց նա:

Կիրո Մանոյանը որոշակի վտանգ է տեսնում նրանում, որ որոշ խմբեր սկսել են խոսել հատուցումից: «Պետք է զգույշ լինենք, որ շահադիտական քայլեր չարձանագրվեն, ինչը ևս Թուրքիան կարող է օգտագործել` ի վնաս մեր ազգային շահերի: Որոշ նախաձեռնություններ մտահոգիչ են, քանի որ հայերից բացի, ուրիշ ազգությունների պատկանող շրջանակներ սկսել են խոսել հատուցումից` ձևավորելով տարբեր խմբավորումներ: Այս դեպքում խոսքն արաբ իրավագետների միության մասին է, որը հայտնել է, թե հայ ժողովրդի շահերի հետապնդման համար է ձևավորվել»,- ասաց Կիրո Մանոյանը` կոչ անելով զգոն լինել, որ հայկական խնդիրը չօգտագործվի հայության դեմ:

«Չեմ ցանկանում կասկած հարուցել նրանց իրական նպատակների վերաբերյալ, բայց պետք է զգույշ լինենք, քանզի պատահական չէ, որ այդ նախաձեռնությունը գլուխ է բարձրացնում այն  ժամանակ, երբ թուրք-արաբական հարաբերություններն այնքան էլ լավ չեն»,- նշեց Կիրո Մանոյանը:


ԼՂ հարցում միայն բանակցային գործընթացով սահմանափակվելու կարիք չկա

«ԵՐԿԻՐ» – Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների` Վիեննայում կայացած հանդիպումը բանակցային գործընթացում փոխեց այն, որ նրանք երկու տարի էր` չէին հանդիպում ու հանդիպեցին. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Բայց թե դա գործնականում ի՞նչ կփոխի, ըստ նրա, կոնկրետ հիմք չկա ասելու, որ ինչ-որ բան կփոխվի: «Դրա համար էլ մենք կարիք չունենք սահմանափակվելու բանակցային գործընթացով: Մենք ասել ենք, կրկնում ենք, որ պետք է զուգահեռաբար երկու ուղղությամբ աշխատենք` գետնի վրա իրավիճակը ամրագրել-փոխել եւ ԼՂՀ-ի միջազգային ճանաչումն ապահովել` հնարավոր տարբեր աստիճաններով, մակարդակներով»,- ասաց Կիրո Մանոյանը’ հավելելով, թե միայն դա է, որ իրապես կարող է ստիպել Ադրբեջանին լրջանալ ու ավելի լրջորեն մոտենալ բանակցային գործընթացին:

Իսկ «գետնի վրա իրավիճակ ամրագրել-փոխել» ասելով` Կիրո Մանոյանը նկատի ունի ազատագրված տարածքներում ժողովրդագրական հարցեր լուծելը, զարգանալը եւ այլն:


43-ժամյա ձեռքսեղմումը դերասանություն է, այլ ոչ հայ-թուրքական հարաբերություններ

«ԵՐԿԻՐ» – Թե որտե՞ղ է «հայ-թուրքական»-ը Թբիլիսիում հայ եւ թուրք դերասանների` 43 ժամ տեւած ձեռքսեղմումի մեջ, ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը չգիտի: «Ես կարող եմ մի ինչ-որ թուրք մարդու հետ նստել ու հաց ուտե, դա կլինի հայ-թուրքական հացկերությո՞ւն: Այսինքն` ի՞նչ. մի հայ, մի թուրք երրորդ կողմի փողերով ինչ-որ բան են արել»,- նշեց նա:

Բանախոսը նշեց, թե նրանք ցանկացել են «Գինեսի» ռեկորդների գրքում գրանցվել, բայց դա կապ չունի հայ-թուրքական հարաբերությունների հետ:

«Մեկը գրել էր երեկ, որ, հաշվի առնելով, որ երկուսն էլ դերասան են, ուրեմն արածները զուտ դերասանություն է: Դա էլ իրականում այն է, ինչ կա հայ-թուրքական հարաբերություններում այսօր` ոչինչ, այլ ընդամենը դերասանություն»,- նշեց Կիրո Մանոյանը:


Պետք է զգոն լինել, երբ այլազգիները Ցեղասպանության հարցում հայության շահերն են հետապնդում

«ԵՐԿԻՐ» – Հիմա տարբեր խմբեր-խմբակցություններ շատ են սկսել խոսել հատուցման մասին: Պետք է նաեւ դրանցից զգույշ լինել, որ չլինեն շահադիտական, որոշ խմբերի շահերին վերաբերող մոտեցումներ: Թուրքիան ինքը եւս կարող է այդ խայծն օգտագործել` ի վնաս մեր ազգային-պետական շահերի. այսօր լրագրողներին ասաց ՀՅԴ Հայ Դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ այս ուղղությամբ արվող որոշ նախաձեռնություններ իսկապես մտահոգիչ են, որովհետեւ, հայերից բացի, այլ ազգերի շրջանակներ եւս, իբրեւ հայության շահերով, իրավունքներով մտահոգ, սկսել են ձեւավորել խմբեր, կազմակերպություններ: «Այս դեպքում խոսքս վերաբերում է ազգությամբ արաբ իրավագետների միությանը, որը ասում է, որ հայ ժողովրդի շահերի հետապնդման համար է ձեւավորվել: Ի սկզբանե չեմ ուզում կասկած հարուցել նրանց նպատակների շուրջ, բայց պետք է զգույշ լինել ու ճշտել նրանց նպատակները»,- շեշտեց Կիրո Մանոյանը’ հավելելով, որ պատահական չէ, որ նման նախաձեռնություններ են գլուխ բարձրացնում, հատկապես այն ժամանակ, երբ արաբա-թուրքական հարաբերություններն այնքան էլ լավ չեն: Դրա համար հայությունից պահանջվում է զգոն լինել, որպեսզի թե’ մեր մեջ, թե’ մեզնից դուրս հանկարծ մեր խնդիրները չօգտագործվեն սրա-նրա շահի համար:

Իսկ 2015 թվականին ընդառաջ, մեր իրավունքների ձեռքբերման առումով, ըստ Մանոյանի, անհրաժետ է, որ մենք ձեւավորենք համահայկական համախոհություն եւ 2015 թվականը դիմավորենք այդպես:


Վատ չէր լինի, որ ԼՂ հարցով Հայաստան-Թուրքիա ճանապարհային քարտեզ լիներ. Կիրո Մանոյան

«ԵՐԿԻՐ» – Ի՞նչ կարելի է սպասել Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի’ Հայաստան կայանալիք այցից, ոչինչ. լրագրողներին այսօր կարճ պատասխանեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` պարզաբանելով, որ այս այցն իրականում ոչ թե այց է Երեւան, այլ պարզապես Երեւանում կայանալիք ժողովին մասնակցություն:

Թուրքիան, ըստ Մանոյանի, բավական հաջող ձեւով, ինչ-որ տեղ նաեւ հայկական լրատվամիջոցների «մեղսակցությամբ» հաջողեցրեց տպավորություն ստեղծել, թե սա, կարծես, Երեւան պաշտոնական այց լինի, եւ ինչ-որ բան պետք է ակնկալել հայ-թուրքական հարաբերություններում:

«Թուրքիան այս ընթացքում իր կեցվածքը չի փոխել, սրանից առաջ էլ: Եթե անպայման հանդիպման անհրաժեշտություն լիներ, կար հնարավորություն, որպեսզի Հայաստանի եւ Թուրքիայի արտգործնախարարների հանդիպում լիներ: Դա չի եղել»,- ասաց նա` նշելով, թե մենք նման ապատեղեկատվություն շարունակելու ենք տեսնել առնվազն մինչեւ 2015 թվականը: Որովետեւ Թուրքիան ուզում է տպավորություն ստեղծել, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի ու հայության հետ: Ըստ Մանոյանի` առնվազն Հայաստանի հետ,նման գործընթաց չկա, հայության հետ էլ նման գործընթաց չկա, բայց ոմանք կարող են ՀԿ-ների կողմից իրականացվող որոշ քայլեր մեկնաբանել որպես այդպիսիք:

Նա նշեց, նաեւ, որ թեեւ թուրքական մամուլում շատ են շրջանառվում արցախյան ազատագրված տարածքներին վերաբերող հարցերը, սակայն դրանց չի կարել լուրջ վերաբերվել հենց այն պատճառով, որ գրված են թուրքական մամուլում. դրանք ավելի շուտ սադրանք ու ապատեղեկատվություն են:

Թե Դավութօղլուն ո՞ւմ ձեռքը կսեղմի Հայաստանում, եւ ով կդիմավորի նրան, ըստ բանախոսի` ինչքանով տեղյակ է, երկկողմանի հանդիպումներ նախատեսված չեն Հայաստանի ներկայացուցիչների հետ, դրա համար ում ձեռքն ուզում է, թող սեղմի:

Հայկական մամուլում ինչ-որ ճանապարհային քարտեզի մասին լուրերի կապակցությամբ էլ նա նշեց, թե դա էլ «Առավոտի» հնարքն էր’ փորձել անել այն, ինչ թուրքերը փորձում են իրենց մամուլում անել, որը, սակայն, պաշտոնապես հերքվեց ՀՀ արտգործնախարարության կողմից: Նման ճանապարհային քարտեզը, շեշտեց Կիրո Մանոյանը, ամեն դեպքում վատ չէր լինի: «Այսինքն` որ Հայաստանը ասած լինի Թուրքիային’ նախ` Ցեղասպանությունը ճանաչի’ր, հարաբերությունները հաստատի’ր, շրջափակումը հանի’ր, վերջում էլ արի’, նստի’ր, տեսնենք` ինչ կարող ես անել Ղարաբաղի հարցում’ զսպելու համար Ադրբեջանին»,- պարզաբանեց նա:

«Հայաստանի դիվանագիտությունը պետք է հնարավորինս շատ` սկսած մեր հասարակությունից մինչեւ միջազգային համայնք, հիշեցնի, որ ոչ մի գործընթաց չկա, Թուրքիան սառեցրել է Հայաստանի հետ հարաբերությունների գործընթացը» ,- կարծիքը հայտնեց Կիրո Մանոյանը: Թուրքիայի պահվածքն էլ, ըստ նրա, բավարար հիմք է, որպեսզի Հայաստանն իր ստորագրությունը հետ կանչի հայ-թուրքական արձանագրությունների տակից ու մեկընդմիշտ ազատվի դրանցից եւ Թուրքիային որեւէ լծակ տալուց: Որովհետեւ Թուրքիան ինչ-որ տեղ այդ արձանագրությունների լծակն է օգտագործում, որպեսզի Հայաստանի առջեւ նախապայմաններ դնի:

«Իրականում` Թուրքիան այսօր ցանկություն չունի Հայաստանի հետ հարաբերություններ հաստատելու, պարզապես ցանկություն ունի տպավորություն ստեղծելու, թե Հայաստանի հետ հարաբերություններ ստեղծելու ինչ-որ գործընթաց կա»,- ասաց Կիրո Մանոյանը:

Դրանից հետո, նշեց բանախոսը, կարելի է բանակցությունների սեղանին դնել նախագիծ, որտեղ իսկապես առանց նախապայմանների հարաբերություներ հաստատելու առաջարկ կլինի’ երեք պարբերությամբ: «Ասել, որ երկու պետությունները որոշել են հաստատել դիվանագիտական հարաբերություններ, երկու պետությունները որոշել են ցամաքային հաղորդակցությունը բացել ու սերտացնել այդ հաղորդակցության կապերը, եւ երկու պետությունները որոշել են իրենց միջեւ առկա բոլոր խնդիրները լուծել միջազգային իրավունքի համաձայն, խաղաղորեն, միջազգային պրակտիկայի հիմքերով»,- ներկայացրեց Կիրո Մանոյանը:

Թուրքիայի ԱԳ նախարարի այցելությունը Հայաստան բխում է հենց Թուրքիայի շահերից վիդեո

«ԵՐԿԻՐ ՄԵԴԻԱ» – Ո՞ւմ ձեռքը կսեղմի Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Երեւանում. ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանի կարծիքով՝ սա անկարեւոր հարց է, քանի որ պաշտոնական հանդիպում հայաստանյան իշխանությունների եւ թուրք նախաարարի միջեւ նախատեսված չէ:

Հիշեցնենք, որ դեկտեմբերի 12-ին Երեւանում կայանալու է Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների ֆորումը, որին մասնակցելու է նաեւ Թուրքիայի արտգործնախարարը:

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, Մանոյանն ասել է, որ Դավութօղլուի այցելությունից ոչինչ ակնկալել պետք չէ, քանի որ նա գալու է Երեւան ընդամենը տարածաշրջանային կազմակերպության նիստին մասնակցելու համար: 2015 թվականին ընդառաջ՝ Թուրքիան ուզում է տպավորություն ստեղծել, թե փորձում է հարաբերություններ կառուցել Հայաստանի հետ, ու վաղվա այցելությունը, ըստ Կիրո Մանոյանի, բխում է հենց Թուրքիայի շահերից:

“Թուրքիան այս ընթացքում իր կեցվածքը չի փոխել: Եթե անպայման ուզեին հանդիպել, այդպիսի հնարավորություն եղել է, կհանդիպեին: Լուրեր տարածեցին, թե իբր Կիեւում է եղել արտգործնախարարների հանդիպում,բայց դա էլ էր ապտեղեկատվություն: Նման ապատեղեկատվության տարածումը Թուրքիան շարունակելու է մինչեւ 2015 թվականը ու դրա ընթացքում, որպեսզի աշխարհին հավատացնի, թե ինչ-որ գործընթաց կա Հայաստանի եւ Թուրքիայի միջեւ”,- ասում է ՀՅԴ բյուրոյի հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:


Կիրո Մանոյանը գտնում է`Շավարշ Քոչարյանը ճանապարհ է ցույց տվել

«Առավոտ», Եվա ՀԱԿՈԲՅԱՆ — ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը Aravot.am- ի հարցին՝ ինչպե՞ս կմեկնաբանեք Շավարշ Քոչարյանի հայտարարությունը, կապված Դավութօղլուի այցի հետ, ասաց. «Մեղադրանքի ենթակա բան չկա: Շավարշ Քոչարյանն ընդամենը ցույց է տվել այն ճանապարհը, որն առաջիկայում իբրեւ առաջին քայլ պետք է անի Թուրքիան: Ի վերջո`Թուրքիան Հայաստանի հետ լավ հարաբերություններ հաստատելու համար պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը, որից հետո միայն պետք է կրի պատասխանատվություն»:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *