Talaat’s Bloody Shirt – Թալեաթի արյունոտ վերնաշապիկը

by on 2013/11/14  •  In Պլոկ / Բլոգ

«Թալեաթ,- դիմեց նրան Սողոմոնը:

«Մեծ մարդասպանի աչքերում առկայծեց մահվան սարսուռը: Նա մի քիչ թեքվեց ու փորձեց հետ նայել, որ խուսափի հարվածից, բայց չհասցրեց: Ատրճանակը հանելն ու Թալեաթի ծոծրակին կրակելը միայն մեկ ակնթարթ տեւեց: Թալեաթը հարվածից ցնցվեց եւ շրմփալով տապալվեց մայթի վրա: […]

«Թալեաթի դիակը բավականին ժամանակ մնացել էր մայթին: Գլխի շուրջը արյան լճակ էր առաջացել: Տեղի էր ունեցել մի ֆանտաստիկ, մի անհավանական բան, ինչը հաջորդ օրը ապացուցվել էր դատաբժշկական փորձաքննությամբ եւ տեղանքի զննությամբ: Ականջի տակից մտած գնդակը փշրել էր գանգը եւ դուրս եկել ճակատային մասից, հանելով ձախ աչքը, ապա, դիպչելով դիմացի տան մետաղական ցանկապատին, անդրադարձել եւ մտել աջ աչքը: Հիրավի արդար դատաստան մեծ ոճրագործին»

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *