«Փաստարկ» մամուլի ակումբ — 20 նոյեմբերի 2013թ.

Kiro_Manoyan

ՀՅԴ-ն հակառակություն չունի Մաքսային միության հետ, չգիտի թե ինչ է այն իրենից ներկայացնում

Kiro_Manoyan-2«Առավոտ», Եվա ՀԱԿՈԲՅԱՆ — «Պարզ չէ թե ինչ պայմաններում ենք միանալու Մաքսային միությանը: Մեզ համար խնդիր է Ղարաբաղի հարցը: Անորոշություն է Մաքսային միության միանալու հարցը, քանի որ, ոչ միայն Ղարաբաղի հարցում վստահություն չկա, այլեւ պարզ չէ, թե Հայաստանին ինչ պարտավորություններ են սպասվում»,- այսօր այս մասին «Փաստարկ» ակումբում ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը՝ խոսելով նախագահ Սերժ Սարգսյանի սեպտեմբերի 3-ին հնչեցրած հայտարարության մասին:

Նա նաեւ հավելեց, որ այս պահվածքը ՀՅԴ-ի համար պարզ չէ, եւ ընդունելի չէ` «Մենք սկզբունքային հակառակություն չունենք Մաքսային միությանը, ինչո՞ւ պետք է դեմ լինենք մի բանի, որը չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում: Անհրաժեշտ է հստակություն, որպեսզի հասկանանք, թե ինչին ենք դեմ: Կարծում եմ պետք է բանակցվի, որ հստակեցվի, թե ինչի համար ենք գնում Մաքսային միություն»:


Կիրո Մանոյանը` Սարգսյան- Ալիեւ հանդիպման մասին. «Ոչինչ չասող հանդիպում էր»

«Առավոտ», Եվա ՀԱԿՈԲՅԱՆ — Այսօր «Փաստարկ» ակումբում ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը խոսելով տարածաշրջանում տեղի ունեցող իրադարձությունների մասին՝ ասաց, որ դրանք լավատեսություն են ներշնչում, եւ մեզ համար կարող են բարենպաստ պայմաններ ստեղծվել, սակայն դրանց ֆոնին արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի լինի: Անդրադառնալով Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների Վիեննայում հանդիպմանը՝ Կիրո Մանոյանն այն դրական համարեց, սակայն, ասաց, որ այսքանից հետո եթե դրական տեղաշարժեր չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն: Կիրո Մանոյանի կարծիքով` այս հանդիպումից հետո էլ մենք չպետք է դադարեցնենք ԼՂՀ-ի ճանաչման գործընթացի վերաբերյալ գործողությունները: Հարցին, թե ՀՀ նախագահն ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել,, արդյոք այդպե՞ս է եղել, Կիրո Մանոյանը ասաց. «Առանց ձեռքսեղմելու մթնոլորտում հանդիպումը նորմալ է եղել: Ես չեմ կարծում, թե նա ուրիշ բան կասեր: Եթե մի հանդիպման գնացել են չուզելով, ապա դժվար թե այլ բան ասվեր: Իրականում ոչինչ չասող հանդիպում էր, սակայն իմաստն այն է, որ երկու կողմերը կարող են իրավիճակը նվազ լարված պահել»:


Ղարաբաղի կարգավորման հարցում հիմնական դերակատար կարող է լինել Թուրքիան. Կիրո Մանոյան

NEWS.am – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը Կիրո Մանոյանը կարծում է, որ տարածաշրջանային վերջին իրադարձությունները բարենպաստ պայմաններ են ստեղծում Լեռնային Ղարաբաղի կարգավորման գործընթացում դրական տեղաշարժերի համար։ Այս մասին Կիրո Մանոյանը լրագրողներին ասաց նոյեմբերի 20-ին՝ տարածաշրջանային այդ իրադարձություններից առանձնացնելով Վրաստանում նախագահական ընտրությունները, Իրանի շուրջ ընթացող գործընթացները, Թուրքիայում և դրա շուրջ ընթացող գործընթացները, սիրիական տագնապը։

«Եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող արդյունք ունենան, լարվածությունը մեղմանա, Վրաստանի և Ռուսաստանի հարաբերությունները ինչ-որ չափով նորմալանան, Թուրքիան ավելի զսպված պահվի միջազգային համայնքի ակտիվության միջոցով, Սիրիայում գործընթացները մտնեն կարգավորման փուլ, բնական է, որ մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն»,- լրագրողներին ասաց Կիրո Մանոյանը:

Կիրո Մանոյանի կարծիքով՝ Ղարաբաղի կարգավորման հարցում հիմնական դերակատար կարող է լինել Թուրքիան, բայց ոչ այն ձևով, ինչպես ինքն է պատկերացնում: «Եթե Թուրքիան փորձում է ինչ-որ չափով մասնակից դառնալ կարգավորման գործընթացին` ինչ որ պայմաններ թելադրելով հայկական կողմին, շատ բնական է, որ արդյունք չի կարող ունենալ: Բայց եթե Թուրքիան հասկացնի Ադրբեջանին, որ ինքն առհավետ չի մնալու իր քաղաքականության պատանդ և կարող է անկախ Ադրբեջանից Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, դա կարող է ունենալ դրական հետևանք հարցի կարգավորման տեսանկյունից»,- ասաց Մանոյանը՝ հիշեցնելով, որ Ադրբեջանը հույսը դրել է Թուրքիայի կողմից Հայաստանը մեկուսացնելու, Հայաստանի հետ դիվանագիտական հարաբերություններ չհաստատելու, Հայաստանը շրջափակման մեջ պահելու քաղաքականության վրա։

Մանոյանի խոսքով, եթե Թուրքիայի քաղաքականությունը փոխվի, ապա Ադրբեջանը ստիպված կլինի նույնպես փոխել իր քաղաքականությունը. «Բայց այստեղ հիմք չկա լավատես լինելու, որ Թուրքիան իր 23-24 տարվա պահվածքը կփոխի և Ադրբեջանից անկախ Հայաստանի հետ հարաբերություններ կունենա»։

Ըստ Կիրո Մանոյանի, անհրաժեշտ է, որ միջազգային հանրությունը հասկացնի Ադրբեջանին, որ չի կարելի «շփոթված երեխայի պես» անընդհատ նոր քայլեր ձեռնարկի և դրա պատասխանը չստանա. «Եթե աշխարհում մի 10-15 պետություն կարողանանք գտնել, ովքեր կհամաձայնեն ճանաչել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը այնքանով, որքանով Հայաստանն է ճանաչել, արդեն բավական մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա և այդ ճնշումը կստիպի Ադրբեջանին իր կեցվածքը փոխել»։


Կիրո Մանոյանը հույս ունի, որ Սարգսյան-Ալիեւ հանդիպումից հետո կգործարկվի Ստեփանակերտի օդանավակայանը

NEWS.am – ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը հույս ունի, որ նոյեմբերի 19-ին Վիեննայում Հայաստանի և Ադբեջանի նախագահների հանդիպումից մեկ-երկու շաբաթ անց Ստեփանակերտի օդակայանը կգործարկվի, և հանդիպումը գնահատեց դրական, այն իմաստով, որ այն ինչ-որ գործընթացի մասին վկայում է: «Ես անձնական հույս ունեմ, որ այս հանդիպումից հետո մի քանի շաբաթից օդանավակայանը կգործարկվի և մենք կկարողանաք Ստեփանակերտ թռնել»,- նոյեմբերի 20-ին լրագրողներին ասաց Կիրո Մանոյանը:

Նրա խոսքով՝ հանդիպումները նպաստում են լարվածության թուլացմանը, բայց պետք է նկատի ունենալ, որ Ադրբեջանը շարունակում է զինադադարի խախտումները, սպառազինումը, նաև Արևմտյան Հայաստանը գրավելու հույսեր ունի: «Այսքան հապաղումից հետո տեղի ունեցած հանդիպումից հետո եթե իսկապես չլինեն որոշ դրական քայլեր, կարծում եմ, ավելի մեծ հիասթափություն կպատճառի և բարդ հետևանքներ կունենա կարգավորման գործընթացի տեսանկյունից»,- ասաց Կիրո Մանոյանը:


ՀՅԴ-ն մտահոգված է ՄՄ-ի շուրջ գործընթացների անորոշությամբ

Սարգիս Հարությունյան, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան – Դաշնակցությունը դժգոհություն և մտահոգություն ունի Հայաստանի՝ Մաքսային միության անդամակցության առնչությամբ։

Չորեքշաբթ լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը ընդգծեց՝ իրենց մտահոգության պատճառը անորոշությունն է, քանի որ գործընթացի վերաբերյալ բավարար տեղեկություններ չեն տրվում, իսկ դա «որևէ լավ բանի նշան չէ»:

«Անորոշությունը դժգոհության առիթ է նաև, որովհետև այս պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, դրա համար էլ անհրաժեշտ է, որ հստակ լինի, թե ինչ պայմանների մասին է խոսքը։ Իշխանության մի մասը հանձնելու խնդիրը պետք չէ շահարկել, իրականում որևէ միության մաս կազմելուց կամավոր ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է, բայց դա պետք է արվի բոլորի կողմից, այսինքն այդ միության անդամ բոլոր պետությունները պետք է նույնքան հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից։ Եվ ուրեմն եթե այդպես չի լինելու, և այստեղ կրկին անորոշություն կա, ապա խնդիր կա»,- ասաց Մանոյանը։

ՀՅԴ ներկայացուցիչն ասաց, թե իրենք սկզբունքորեն դեմ չեն Մաքսային միությանը կամ Եվրամիության հետ Ասոցացման համաձայնագրին, սակայն այդ գործընթացները պետք է թափանցիկ լինեն:

«Բայց միաժամանակ որ ասում են՝ շտապում ենք, փետրվարին արդեն ինչ-որ բաներ պատրաստ կլինեն և այլն, դա էլ անհանգստություն է պատճառում, որովհետև այդ անորոշությունը որևէ լավ բանի նշան չէ»,- ասաց Մանոյանը։

Երկու տարի առաջ՝ 2011 թվականի օգոստոսին, ՀՅԴ Արևմտյան Ամերիկայի Կենտրոնական կոմիտեն սուր քննադատության ենթարկեց Հայաստանի իշխանությունների քաղաքականությունը, ինչի «հետևանքով 20-ամյա անկախ Հայաստանը ամեն օր առավել ևս խրվում է փտախտի տիղմի մեջ, իսկ ժողովրդավարությունն ու ժողովրդավարական արժեքները շարունակվում են ոտնակոխ լինել, որպեսզի կարելի լինի ապահովել հանցավոր վարչակարգի վերարտադրությունը»:

Այսօր Կիրո Մանոյանից հետաքրքրվեցինք՝ ի՞նչ են մտածում Միացյալ Նահանգներում, Եվրոպայում ու Մերձավոր Արևելքում գործող ՀՅԴ կառույցները Մաքսային միությանը Հայաստանի միանալու վերաբերյալ:

Մանոյանը արձագանքեց, թե քանի որ անորոշություն է տիրում Մաքսային միության անդամակցության հետ կապված, ուստի դա բավարար պատճառ է, որ «կուսակցության կեցվածքի մեջ վերջնական հստակություն չլինի»:

ՀՅԴ ներկայացուցիչն անդրադարձավ նաև նոյեմբերի 22-ին Սանկտ-Պետերբուրգում կայանալիք Պուտին-Էրդողան հանդիպմանը և այդ հանդիպումից հետո Ռուսաստանի նախագահի՝ դեկտեմբերի սկզբին կայանալիք այցին Հայաստան:

«Ռուս-թուրքական հարաբերությունների սերտացումը կարող է մեզ համար ինչ-որ վտանգներ պարունակել, դա այդպես է, դրա համար էլ ասում եմ, որ մենք մինչև Պուտինի Երևան գալը պետք է տեսնենք, թե Սանկտ Պետերբուրգում Էրդողանն ու Պուտինը ինչի մասին կխոսեն։ Այդ երկու պետությունների այնքան են սերտացել և սերտանում, որ անպայման դա իր քաղաքական կողմն էլ կունենա, այսինքն սերտ քաղաքական հարաբերություններ, ինչը կարող է ազդել Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների վրա բացասական իմաստով»,- ասաց Մանոյանը։


Թուրքիայի արտգործնախարարը հրավիրվել է Հայաստան

Սարգիս Հարությունյան, «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան – Թուրքիայի արտգործնախարար Ահմեթ Դավութօղլուն հրավիրվել է Հայաստան՝ մասնակցելու դեկտեմբերի 12-ին Երևանում կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հանդիպմանը:

Տեղեկությունը «Ազատության» հետ զրույցում այսօր հաստատեց Հայաստանի արտգործնախարարության մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը:

Բալայանը սակայն հավելեց, որ հրավեր ուղարկվել է կազմակերպության բոլոր անդամ երկրների արտգործնախարարներին, ինչպես միշտ:

Թուրքական հեղինակավոր պարբերականներից մեկը՝ «Զամանը», հղում կատարելով Թուրքիայի պաշտոնական շրջանակներում իր աղբյուրներին, նոյեմբերի 19-ի իր համարում գրել է, որ Անկարայում դրական է ընկալվել Երևանից ստացված հրավերը, որը, ինչպես հիշեցնում է թերթը, արվել է այն բանից հետո, երբ հոկտեմբերին, այցելելով Շվեյցարիա, Ահմեթ Դավութօղլուն խնդրել է իր շվեյցարացի գործընկեր Դիդյե Բուրկհալթերին օգնել ղարաբաղյան հակամարտությունը կարգավորելու հարցում, ինչն իր հերթին կնպաստի Հայաստանի ու Թուրքիայի միջև հարաբերությունների նորմալացմանը:

Թուրքական պարբերականը եզրափակում է, որ Երևան այցելելու վերաբերյալ Դավթօղլուն իր որոշումը կկայացնի Վիեննայում կայանալիք Սարգսյա-Ալիև հանդիպումից հետո միայն:

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանը նշեց, որ Հայոց մեծ եղեռնի 100-րդ տարելիցի նախօրեին Թուրքիան վերստին ակտիվացրել է իր քայլերը՝ միջազգային հանրության մոտ տպավորություն թողնելու, թե նպատակ ունի կարգավորել հայ-թուրքական հարաբերությունները, և Դավութօղլուի հոկտեմբերին Շվեյցարիա կատարած այցը նույնպես այդ նպատակն է հետապնդում:

Այնուհետև Մանոյանը ուշագրավ հայտարարություն արեց.- «Ինչքան հասկացա, ինչը որ փոխանցվել է շվեյցարացիներին, իրենք փոխանցել են Հայաստանին. լրատվություն կար, որ Ազգային անվտանգության խորհրդի քարտուղարը հանդիպել է իր պաշտոնակցին Շվեյցարիայում, հայ-թուրքական հարցերն էլ քննարկվել են… կարծում եմ, փոխանցել է Շվեյցարիան, բայց դա գործընթաց չի նշանակում»,- ասաց նա։

Ազգային անվտանգության խորհրդի քարտուղար Արթուր Բաղդասարյանը Շվեյցարիայում էր նոյեմբերի 15-ին։ Նա հանդիպումներ էր ունեցել այդ երկրի բարձրաստիճան ներկայացուցիչների հետ, այդ թվում՝ երկրի նախագահ, Անվտանգության հանձնաժողովի նախագահ Ուլի Մաուրերի հետ:

Այսօր դիմեցինք ԱԱԽ մամուլի ծառայություն, թե արդյոք շվեյցարական կողմը որևէ առաջարկ, այդ թվում՝ Թուրքիայից եկած առաջարկ փոխանցե՞լ է Բաղդասարյանին, որպեսզի նա, իր հերթին, առաջարկը փոխանցի Հայաստանի ղեկավարությանը: Մամուլի ծառայությունից խոստացան պատասխանել վաղը:

Մանոյանը հնարավոր է համարում Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը

Այսօր ասուլիսին Կիրո Մանոյանը նաև հույս հայտնեց, որ Վիեննայում Հայաստանի ու Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո մի քանի շաբաթվա ընթացքում Ստեփանակերտի օդանավակայանը կգործարկվի և, փաստորեն, դա կարող է լինել հանդիպման միակ իրական արդյունքը:

Հետաքրքրվեցինք, թե ո՞րն է նման հույսի պատճառը.- «Ինչքան էլ ասվում է, որ Ադրբեջանն է, որ չի ուզում հանդիպումներ տեղի ունենա և այլն, կարծում եմ, այդքան էլ այպես չէ՝ հատկապես Հունգարիայի հետ գործարքից հետո, երբ հայկական կողմը շատ էլ խանդավառ չէր հանդիպելու, և այն ճիգը, որ պետք էր միջազգային հանրությունը, այս դեպքում միջնորդները գործադրեին, որպեսզի նաև Հայաստանը համաձայնի հանդիպման, ինչ-որ հույս տալիս է։ Այս հույսը հիմնավորված է այնքանով, որ սրանից առաջ միջնորդները խոսել էին, որ թռիչքները պետք է տեղի ունենան և քաղաքացիական թռիչքների նկատմամբ պետք չէ որևէ բռնություն գործադրել»,- պատասխանեց Մանոյանը։


Կիրո Մանոյան. “Նախագահները հանդիպեցին առանց ձեռքսեղմման”

«Երկիր Մեդիա» – “Առաջիկայում Լեռնային Ղարաբաղի հիմնահարցի արագ կարգավորում սպասել պետք չէ”,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասել է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նրա խոսքով, չնայած նախօրեին Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահները հանդիպել են, բայց այդ չի կարող նպաստավոր հանգամանք լինել, քանի դեռ Ադրբեջանն ու նրա դաշնակից Թուրքիան չեն փոխում իրենց վարքագիծը։

Ի դեպ, Կիրո Մանոյանի աչքից չի վրիպել այն, որ նախագահները հանդիպեցին առանց ձեռքսեղմման։

“Պետք է ասել, որ ադրբեջանցի մարդասպանին հերոսացնելուց հետո Հայաստանն էլ այդքան շահագրգիռ չէր հերթական հանդիպմամբ”,- ասել է Կիրո Մանոյանը՝ հույս հայտնելով, որ այդ հանդիպումը, այնուամենայնիվ, ինչ-որ արդյունք կտա, մասնավորապես՝ Ստեփանակերտի օդանավակայանը կսկսի գործել։

Նրա խոսքով, այս ընթացքում Հայաստանը պետք է փորձի հասնել այն բանին, որ աշխարհի մի քանի պետություններ ճանաչեն Արցախի անկախությունը։

“Երկիրն այսօրի” դիտարկմանը, որ սեպտեմբերի 3-ից հետո կարծիքներ հնչեցին, թե Մաքսային միությանն անդամակցելու՝ Հայաստանի իշխանությունների որոշումը պայմանավորված էր հենց Արցախի հիմնախնդրի կարգավորմամբ, Մանոյանը հիշեցրել է, որ այդ գնահատականները շատ արագ փոխվեցին։

“Եթե հիշում եք, բավական վերջերս էներգետիկայի նախարարն էլ ասաց, որ գազի սակագնով էր պայմանավորված։ Ինչ վերաբերում է այդ միությանը, պարզ չէ, թե ինչ պայմաններում ենք միանալու Մաքսային միությանը: Մեզ համար խնդիր է Ղարաբաղի հարցը:
Անորոշություն է տիրում Մաքսային միության միանալու հարցում, քանի որ, ոչ միայն Ղարաբաղի հարցում վստահություն չկա, այլեւ պարզ չէ, թե Հայաստանին ինչ պարտավորություններ են սպասվում։ Այս պահվածքը ՀՅԴ-ի համար պարզ չէ եւ ընդունելի չէ։ Մենք սկզբունքային հակառակություն չունենք Մաքսային միությանը, ինչո՞ւ պետք է դեմ լինենք մի բանի, որը չգիտենք, թե ինչ է իրենից ներկայացնում: Անհրաժեշտ է հստակություն, որպեսզի հասկանանք, թե ինչին ենք դեմ: Կարծում եմ պետք է բանակցվի, որ հստակեցվի, թե ինչի համար ենք գնում Մաքսային միություն”,- ասաց Կիրո Մանոյանը։


ՀՅԴ-ն սկզբունքորեն դեմ չէ ՄՄ-ին անդամակցելուն, քանի որ հստակ ոչինչ պարզ չէ

«Երկիր» – Մաքսային միությանը միանալու` Հայաստանի ցանկության կապակցությամբ կան հարցեր` դեռ հստակ չէ, թե Հայաստանը Մաքսային միությանն ինչ պայմաններով է միանալու. լրագրողներին այսօր ասաց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, թե ՀՅԴ-ի համար տակավին պարզ չէ, թե այդ անդամակցության գործընթացներում Արցախի կարգավիճակի հարցն ինչպես պետք է կարգավորվի` ոչ թե անպայման «ԼՂ հարցը կկարգավորվի» իմաստով, այլ այն հարաբերությունները, որ այսօր Հայաստանի ու ԼՂՀ-ի միջեւ կան, չպետք է որեւէ ձեւով փոփոխվեն Մաքսային միության հետ կամ այլ տնտեսական համագործակցության պայմանավորվածությունների պատճառով:

Այդ իմաստով էլ, ինչպես նշեց Կիրո Մանոյանը, դեռեւս հստակ չէ ՄՄ-ին անդամակցության խնդիրը, որովհետեւ ոչ միայն Ղարաբաղի հարցով հստակություն չկա, այլեւ ընդհանրապես հստակություն չկա:

«Շատ է խոսվում, թե` շտապում ենք, այսքան պայմանագրերը պետք է մշակվեն, ստորագրվեն եւ այլն, սակայն դրանցից որեւէ մեկը հայտնի չէ, եւ Հայաստանի մասով պարզ չէ, թե Հայաստանն ինչպիսի պարտավորություններ է ստանձնում»,- ասաց Կիրո Մանոյանը:

Այդ առումով, ըստ նրա, հիմք չկա որեւէ լավատեսության, թե ՄՄ անդամակցությունը Ղարաբաղի հարց կլուծի: Անորոշությունը նաեւ դժգոհության առիթ է, որովհետեւ այս պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, ու այդ մասին ՀՅԴ-ն ասել էր սեպտեմբերի 3-ից հետո` անկախ համաձայնել-չհամաձայնելու հարցից: Բանախոսն ասաց, թե ՀՅԴ-ն սկզբունքային հակառակություն չուներ ՄՄ-ին անդամակցել-չանդամակցելու հարցում, բայց պետք է պայմանները հստակ լինեն: Որպեսզի կուսակցության կեցվածքը հստակ լինի, այն պետք է հիմնված լինի հստակ տեղեկությունների վրա, թե իրականում ինչ է կատարվում: Քանի որ անորոշություններ կան, կուսակցության կեցվածքն էլ վերջնականապես հստակ չի լինի:

«Հակառակություն չունենք, որովհետեւ ծանոթ չենք պայմաններին. Այսինքն` հայտնի չէ, թե ինչ պիտի վճարենք: Նույնքան անորոշ են մեզ համար Եվրամիությւան հետ գործակցության այդ պայմանագրի պայմանները, սկզբունքորեն դրան էլ դեմ չենք: Դրա համար անհրաժեշտ է, որ հստակ լինի, թե ինչ պայմանների մասին է խոսքը»,- պարզաբանեց Կիրո Մանոյանը` հորդորելով չշահարկել ինքնիշխանության մի մասը զիջելու խնդիրը, քանի որ իրականում որեւէ միության կամավոր մաս կազմելիս ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է: Բայց այդպիսի զիջումներ բոլորը պետք է անեն, այդ միության անդամ բոլոր պետությունները պետք է նույնքան հրաժարվեն իրենց ինքնիշխանությունից: Իսկ եթե այդպես չի լինելու, ուրեմն արդեն խնդիր կա: Դրա համար էլ պետք է ամեն ինչ պարզ ու հստակ լինի, քանի որ անորոշությունը լավ բանի նշան չէ:


Մանոյանը դրական է գնահատում Սարգսյան- Ալիեւ հանդիպումը

«Ռադիոլուր», Արմինե Գեւորգյան – Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումը ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը դրական է գնահատել, սակայն նշել է, որ եթե հանդիպումից հետո դրական տեղաշարժեր չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն: Դաշնակացական գործիչը այս հանադիպումից հետո մեկ հույս ունի, որ մոտակա շաբաթների ընթացքում կգործարակվի Ստեփանակերտի օդանավակայանը։

«Եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող լինեն, Վրաստանը Ռուսաստանի հետ ինչ- որ չափով հարաբերությունները կարգավորի, Թուրքիան էլ ավելի զսպված լինի, իսկ Սիրիայում գործընթացները մտնեն կարգավորման փուլի մեջ, ապա լավաեսության հիմքեր կան, որ տարածաշրջանում իրավիճակը կկայունանա»,- ասում է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանը: Սակայն այս ֆոնի վրա դաշնակացական գործիչը արցախյան հարցի կարգավորման համար առաջընթաց չի տեսնում, քանի որ փակուղային իրավիճակի հիմնական պատասխանատուն Ադրբեջանի դրսևորած կեցվածքն է:

Երեկ Վիննայում տեղի ունենացած նախագահներ Իհամ Ալիրևի և Սերժ Սարգսյանի հանդիպումը Կիրո Մանոյանն ընդհանուր առմամբ դրական է գնահատում, սակայն նշեց, որ հանդիպումից հետո դրական տեղաշարժեր եթե չլինեն, ապա հիասթափությունները մեծ կլինեն։

Ինչ վերաբերում է պատերազմի հավանականությանը, ապա դաշնակացական գործչի գնահատմամբ պետք է մշտապես պատրաստ լինել ռազմական գործողությունների, իսկ միջազգային հանրությունն էլ պետք է հասկացնի Ադրբեջանին, որ չի կարելի երեխայի պահվածք դրսևորել: Մանոյանը վերջին այս հանադիպումից հետո ընդամենը մեկ հույս ունի, որ մոտակա շաբաթների ընթացքում կգործարակվի Ստեփանակերտի օդանավակայանը։


«Եթե աշխարհում 10-15 պետության կարողանանք գտնել, ովքեր կհամաձայնեն ԼՂՀ-ն ճանաչել այնքանով, ինչքանով Հայաստանն է ճանաչել…»

Panorama.am – Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպումները նպաստում են լարվածության թոթոփմանը: Անդրադառնալով նախօրեին Վիեննայում կայացած Սերժ Սարգսյանի և Իլհամ Ալիևի հանդիպմանը` լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Հանդիպումը ոչինչ չասող հանդիպում էր: Եթե հանիպումներ չլինեն, իրավիճակն էլ ավելի լարված կլինի, իսկ երբ հանդիպումներ են տեղի ունենում, վիճակը համեմատաբար հանգիստ է լինում»,- նշեց Կ. Մանոյանը:

«Նախագահների հանդիպումը պետք է համարել դրական, այն իմաստով, որ ինչ-որ գործընթացի մասին վկայում է: Սակայն այսքան հապաղումից հետո կայացած հանդիպումը, եթե իսկապես չլինեն որոշ դրական քայլեր, կարծում եմ, ավելի մեծ հիասթափություն կպատճառի և առավել բացասական հետևանքներ կարող է ունենալ` կարգավորման գործընթացի տեսանկյունից»,- հավելեց բանախոսը:

Ակնարկին, թե ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը «Ազատություն» ռադիոկայանի հարցին ի պատասխան ասել է, որ հանդիպումը նորմալ է անցել, Կ. Մանոյանը արձագանքեց. «Առանց ձեռք սեղմելու մթնոլորտում հանդիպումը նորմալ է եղել: Ես չեմ կարծում, թե նա ուրիշ բան կասեր: Եթե մի հանդիպման գնացել են չուզելով, ապա դժվար թե այլ բան ասվեր»:

Բանախոսի համոզմամբ, վերջին զարգացումները պարզորոշ վկայում են այն մասին, որ կարճաժամկետ հեռանկարում ԼՂ համարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց ակնկալելը իրատեսական չէ:

«Արցախյան հարցի կարգավորումը հատուկ նոր առաջընթաց չի խոստանում, որովհետև, անկախ նախագահների հանդիպումից, այս գործընթացի համարյա փակուղային վիճակի պատճառը, գլխավոր պատասխանատուն, Ադրբեջանի կեցվածքն է և դրա փոփոխության որևէ նշան չկա»,- ասաց Կ. Մանոյանը:

«Մենք չպետք է մեր ամբողջ հույսը դնենք բանակցային գործընթացի վրա և պետք է քայլեր ձեռնարկենք ԼՂՀ-ի միջազգային ճանաչման ուղղությամբ: Եթե աշխարհում 10-15 պետության կարողանանք գտնել, ովքեր կհամաձայնեն ԼՂՀ-ն ճանաչել այնքանով, ինչքանով Հայաստանն է ճանաչել, դա արդեն իսկ բավական մեծ ճնշում կլինիԱդրբեջանի վրա»,- նշեց ՀՅԴ ներկայացուցիչը:


«Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը»

Panorama.am – Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային Միությանը Հայաստանի անդամակցությանը, սակայն միանալու պայմանները պետք է հստակեցվեն և ներկայացվեն հանրության դատին: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանան նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Անորոշությունը նաև դժգոհության պատճառ է: Նման պահվածքը ճիշտ չէ, ընդունելի չէ, և մենք այս մասին ասել են սեպտեմբերի 3-ից հետո: Որոշման ձևը ճիշտ չէր: Մենք Մաքսային միությանը մաս կազմելու սկզբունքին առարկություն չունենք, բայց պայմանները պետք է հստակ լինեն»,- ասաց Կիրո Մանոյանը:

«Ինքնիշխանության մի մաս հանձնելու խնդիրը պետք չէ շահարկել: Իրականում որևէ միությանը մաս կազմելուց կամավոր ինչ-որ բանից հրաժարվելը շատ բնական է: Բայց դա պետք է արվի բոլորի կողմից: Այսինքն` միության անդամ բոլոր պետությունները պետք է հրաժարվեն իրենց ինքիշխանությունից»,- հավելեց բանախոսը:


Կիրո Մանոյան. Պիտի աշխատենք ԼՂՀ միջազգային ճանաչման ուղղությամբ

Aysor.am – Նախօրեին կայացած Սարգսյան-Ալիև հանդիպումը դրական փորձ էր, բայց, ամեն դեպքում, եթե այս հանդիպումից հետո դրական քայլեր չլինեն, ուրեմն` մեզ ավելի մեծ հիասթափություն է սպասվում, որը կարող է վատ հետևանքներ ունենալ: Այս մասին այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

«Բացի այդ, այս հանդիպումից հետո անգամ դրական առաջընթացը չի նշանակում, թե մենք մեր ամբողջ հույսը պետք է դնենք բանակցային գործնթացի վրա: Մենք պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ»,- ասաց Կիրո Մանոյանն ու ավելացրեց.

«Եթե 5-10 պետություն կհամաձայնի ԼՂՀ-ն ճանաչել այնքանով, որքանով ՀՀ-ն է ճանաչել, դա բավականին մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա»:

Անդրադառնալով ընդհանուր առմամբ տարածաշրջանում տիրող իրավիճակին, Կ. Մանոյանը նշեց, որ եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող ավարտվեն, Վրաստան-Ռուսաստան հարաբերությունները կարգավորվեն, Թուրքիան ավելի զսպված լինի, Սիրիայում իրավիճակը կարգավորման փուլ մտնի, մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն.

«Այնուամենայնիվ, անգամ այդ իրավիճակում չեմ պատկերացնում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորում: Քանի որ կարգավորմանն ամեն կերպ խանգարում է հակամարտության կողմերից մեկը` Ադրբեջանը»,- ասաց Կիրո Մանոյանը:

Հիշեցնենք, որ երկարատև ընդմիջումից հետո Սերժ Սարգսյանն ու Իլհամ Ալիևը հանդիպել են երեկ Վիեննայում:


Եթե հանդիպումներ չեն լինում, մթնոլորտը լարված է, եթե լինում են, նվազ լարված է

ԳԱԼԱ – Նաիրա Նալբանդյան – ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների միջնորդությամբ երեկ Վիեննայում կայացած Սերժ Սարգսյան-Իլհամ Ալիև հանդիպմանը այսօր հրավիրված մամլո ասուլիսի ժամանակ անդրադարձավ ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Վերջինս նշեց, որ Հայաստան-Ադրբեջան փակուղային իրավիճակի գլխավոր մեղավորն Ադրբեջանն է, այստեղ մեծ դերակատարություն ունի նաև Թուրքիան՝ համոզված է Կիրո Մանոյանը. «Եթե Թուրքիան փորձում է ինչ-որ չափով առավել մասնակից դառնալ կարգավորման գործընթացին՝ ինչ-որ պայմաններ թելադրելով հայկական կողմին, դա բնական է, որ արդյունք չի կարող ունենալ, բայց եթե Թուրքիան հասկացնի Ադրբեջանին, որ ինքը առհավետ չի մնալու իր քաղաքականությանը պատանդ և կարող է անկախ Ադրբեջանից Հայաստանի հետ հարաբերություններ հաստատել, բնական է, որ դա կարող է ունենալ դրական հետևանք »:

Իսկ նախագահների հանդիպման արդյունքներին անդրադառնալով՝ վերջինս կարծիք հայտնեց, որ դրանք կարող են լինել դրական, բայց եթե այնուամենայնիվ դրական քայլեր չնկատվեն, այն կարող է ավելի մեծ հիասթափության պատճառ դառնալ, ինչպես դա եղավ Թուրքիա-Հայաստան հարաբերությունների դեպքում: Անդրադառնալով Ղարաբաղյան հարցին և այն փաստարկներին, որ Հայաստանը ՄՄ-ին և հետագայում նաև Եվրասիական միությանը անդամակցելու որոշում է կայացրել Ղարաբաղյան հարցից և անվտագության նկատառումներից ելնելով, Կիրո Մանոյանը նկատեց, որ ըստ էկոնոմիկայի նախարարության հայտարարության՝ մենք ՄՄ ենք մտել ընդամենը գազի գնի թանկացումը կանխելու համար: «Մաքսային միությունը տակավին հայտնի չէ, թե ինչ պայմաններում է լինելու , ՀՅԴ-ի համար անշուշտ խնդիր է Ղարաբաղի կարգավիճակի հարցը ինչ կլինի, ոչ թե անպայման կկարգավորվի, այն հարաբերությունները, որ այսօր Հայաստանի և Ղարաբաղի միջև կան, պետք չէ որևէ ձևով փոփոխվեն, դա լինի ՄՄ-ի, թե այլ համագործակցության արդյունքում»,- նշեց Կիրո Մանոյանը:

Վերադառնալով նախագահների հանդիպման անհրաժեշտությանը՝ Կիրո Մանոյանը նշեց. «Եթե հանդիպումներ չեն լինում, մթնոլորտը լարված է, եթե լինում են, նվազ լարված է»:

Հիշեցնենք՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցությունները ընդմիջված էին արդեն երկու տարի, վերջին այդպիսի հանդիպումը կայացել էր 2012 թվականի հունվարին:


Եթե 5-15 պետություն կհամաձայնվի ԼՂՀ-ն ճանաչել այնքանով, որքանով ՀՀ-ն է ճանաչել, բավականին մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա. Կիրո Մանոյան

«Մարդիկ» – Այսօր մամուլի ասուլիսում ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն անդրադարձավ Հայաստանի և Ադրբեջանի նախագահների հանդիպմանը և այն դրական համարեց:

Խոսելով աշխարհաքաղաքական զարգացումներից, Կիրո Մանոյանն ասաց, որ այդ զարգացումները լարվածության մեղմացման առումով լավատեսության հիմք են տալիս, որը դրական հետևանքներ կարող է ունենալ մեզ համար: Նա նշեց, որ եթե Իրանի հետ ընթացող բանակցությունները բարեհաջող ավարտվեն, Վրաստան –Ռուսաստան հարաբերությունները նորմալանան, Թուրքիան ավելի զսպված լինի, Սիրիայում իրավիճակը կարգավորման փուլ մտնի, մեզ համար բարենպաստ պայմաններ կստեղծվեն: Չնայած դրան Կիրո Մանոյանն ասաց, որ այս ֆոնի վրա Արցախի կարգավորումը հատուկ նոր առաջընթաց չի խոստանում, որովհետև, անկախ նախագահների հանդիպումից, այս գործընթացի համարյա փակուղային վիճակի պատճառը և պատասխանատուն Ադրբեջանի կեցվածքն է, որը Ադրբեջանի իշխանությունները անգամ փոխելու նշույլ ցույց չեն տալիս:

Ամեն դեպքում Կիրո Մանոյանը դրական համարեց հանդիպումը, սակայն ավելացրեց, որ եթե այսքան դադարից հետո տեղի ունեցած հանդիպումից հետո չլինեն դրական քայլեր, ավելի մեծ հիասթափություն կառաջացնի և առավել վատ հետևանքներ կարող են ունենալ:
Կիրո Մանոյանն ասաց, որ դա չի նշանակում, թե մենք մեր ամբողջ հույսը պետք է դնենք բանակցային գործնթացի վրա և պետք է աշխատենք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության միջազգային ճանաչման ուղղությամբ: «Եթե 5-10 պետություն կհամաձայնվի ԼՂՀ-ն ճանաչել այնքանով , որքանով ՀՀ-ն է ճանաչել, բավականին մեծ ճնշում կլինի Ադրբեջանի վրա»,-ասաց նա:


Հույս ունեմ, որ այս հանդիպումից ինչ-որ բան ստացանք. Կիրո Մանոյան

Այսօր մամուլի ասուլիսում ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը կրկին անդրադառնալով ՄՄ-ը Հայաստանի անդամակցությանն ասաց, որ ամենևին էլ պարզ չէ, թե ինչ պայմաններով ենք միանալու Մաքսային միությանը:

«Դաշնակցության համար խնդիր է, թե Ղարաբաղի կարգավիճակն ինչպիսին կլինի: Չպետք է ՀՀ-ի և ԼՂՀ-ի հարաբերությունները փոփոխվեն որևէ տնտեսական համագործակցության արդյունքում»,-ասաց նա: Նա նշեց, որ Մաքսային միության ն անդամակցությունն անորոշ է և որևէ հստակություն չկա: «Այդ առումով հիմք չկա որևէ լավատեսության, որ ՄՄ անդամակցությամբ ԼՂ-ի հարցը կլուծվի»,-ասաց նա:

Կիրո Մանոյանը նշեց, որ Դաշնակցությունը սկզբունքորեն դեմ չէ Մաքսային միությանը մաս կազմելուն, սակայն պայմանները պետք է հստակ լինեն: «Դեմ չենք, որովհետև չգիտենք, թե ինչ է: Ինչու պետք է դեմ լինենք մի բանի, որը հայտնի չէ, թե ով ինչ պետք է վճարի: Նույնքան անորոշ էր մեզ համար Ասոցացման համաձայնագիրը: Այդ անորոշությունը որևէ լավ բանի նշան չէ»,-ասաց նա:

Խոսելով Հայաստանի և Ադևբեջանի նախագահների հանդիպման մասին ՝ Կիրո Մանոյանն ասաց, որ, ըստ էության, դա ոչինչ չասող հանդիպում էր, սակայն եթե այդ հանդիպումը չլիներ, մթնոլորտն ավելի լարված կլինի: «Հույս ունեմ, որ այս հանդիպումից ինչ-որ բան ստացանք, այլապես հանդիպելու կարիք չկար»,-ասաց Կիրո Մանոյանը և պարզաբանեց, որ այդ ինչ-որ բանը կարող է լինել Ստեփանակերտի օդանավակայանի գործարկումը և մենք մի քանի շաբաթից կկարողանանք թռիչք իրականացնել:

Ինչ վերաբերում է միջազգային հանրության արձագանքին, նա ասաց, որ շատ բաներ կան, որ միջազգային հանրությունը պետք է անի և չի անում:


Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *