Ցեղասպանությունն այլեւս խոչընդոտ չէ՞ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցությանը

by on 2001/10/17  •  In ԶԼՄ-ներում

ԵՐԵՎԱՆ, 16 ՀՈԿՏԵՄԲԵՐ, ՆՈՅՅԱՆ ՏԱՊԱՆ: Հոկտեմբերի 23-25-ը Եվրախորհրդարանը քննարկելու է պատգամավոր, ֆրանսիացի Ալեն Լամանսուրի տեղեկագիրը Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության մասին, որում հանված է նախկինում առկա պահանջը Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանությունը ճանաչելու վերաբերյալ: Ինչպես տեղեկացրեց ՀՅԴ Բյուրոյի երեւանյան գրասենյակի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը, ՀՅԴ Հայ Դատի եվրոպական գրասենյակը նախատեսում է անցկացնել մի շարք միջոցառումներ, որպեսզի Եվրախորհրդարանը չընդունի այդ տեղեկանքը: Հոկտեմբերի 10-ի նիստին ընդունված այդ տեղեկագրում Եվրախորհրդարանի քաղաքական հանձնախումբը Թուրքիայի կողմից հայկական ցեղասպանությունը ճանաչելու պահանջի բացակայությունը պատճառաբանեց նրանով, թե այդպիսով չեն խանգարվի Հայ-թուրքական հաշտեցման հանձնախմբի աշխատանքները:

«Կոչ ենք ուղղում Թուրքիայինՙ առնելու անհրաժեշտ բոլոր միջոցառումները ամբողջ Կովկասի շրջանում նպաստավոր մթնոլորտ ստեղծելու համար», ասվում է Քաղաքական խորհրդի տեղեկագրում: Թուրքիայից նաեւ պահանջվում է «այս ուղղությամբ գործուն դեր խաղալՙ վերականգնելու համար Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ երկխոսությունը: «Համարում ենք, որ Հայաստանի շրջափակման վերացումը կարող է հանդիսանալ առաջին կոնկրետ քայլը շրջանի խաղաղեցման ուղղությամբ», ասված է փաստաթղթում:

«ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #188, 17-10-2001

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *