Հանդիպում «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում

Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակողը չէ.


ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համար անհասկանալի է թուրք պաշտոնյաների հակահայկական հայտարարությունները հայկական կողմից անպատասխան թողնելը։

«Արընչի նման հայտարարությունները ցույց են տալիս Թուրքիայի մտածողության մեջ Հայաստանին վերապահված դերն ու տեղը՝ այսինքն՝ խեղճուկրակ մի երկիր, որ կախված է նրանց բարեսիրությունից։ Մենք անշուշտ, պետք է արձագանքեինք նաև այդ հայտարարությանը. և այս մոտեցումը [հայտարարություններն անարձագանք թողնելը]… իսկապես անհասկանալի է մեր պետության մոտեցումները»,- այսօրվա ասուլիսում նշեց Կիրո Մանոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ փոխվարչապետ Բյուլենթ Արընչի՝ «Հայերը թող խելքները գլուխները հավաքեն ու չմոռանան, որ իրենց օգնել ենք» հայտարարությունը։

Կիրո Մանոյանը նշեց, որ սխալ կլինի ասել, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակողն է։ «Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե “տարածք կտանք, վերցրած ժամանակ մենք գիտեինք, որ դա անվտանգության տարածք է” և այլն. գուցե մտքում կար, բայց չի հայտարարել»,- նշեց նա։

Ըստ դաշնակցական գործչի՝ ՀՅԴ-ի օրակարգում է մնում արտգործնախարարի հրաժարականի հարցը, սակայն [նախագահի հրաժարականի հարցի մասին նա ասաց.] «երկրի բոլոր խնդիրները կարգավորելու համար համակարգային փոփոխություն է պետք, որը ներառում է այդ անձը, բայց միայն նրանով չի պայմանավորված։ Մեր՝ նախարարի հրաժարականի պահանջը նախագահին ուղերձ էր՝ փոխել իր քաղաքականությունը, կամ էլ եթե շատ ա ուզում պահել նախարարին, թող պահի նախարարին, փոխի այդ քաղաքականությունը»,- նշեց նա։

Tert.am


Հայաստանի նախագահը իշխանութեան չէ եկած «Ոչ մի թիզ հող» կարգախօսով

Ղարաբաղեան կարգաւորման բանակցային ձեւաչափը պիտի չփոխուի մինչեւ յառաջիկայ ընտրութիւնները: Նման համոզմունք այսօր լրագրողներու հետ հանդիպման ընթացքին յայտնեց ՀՅԴ Հայ Դատի եւ քաղաքական հարցերու գրասենեակի ղեկավար Կիրօ Մանոյեան:

«Ղարաբաղեան խնդիրի կարգաւորման ձեւաչափի փոփոխութիւն կրնայ ըլլալ միայն այն պարագային, եթէ բանակցութիւններու կողմ դառնայ Ղարաբաղը, բայց, կը կարծեմ, այդ հնարաւորութիւնը կրնայ ստեղծուիլ, եթէ Հայաստանի մէջ իշխանութիւնը որդեգրէ կեցուածք, որ ատիկա պիտի պարտադրէ միջնորդներուն»,- ըսաւ ան` աւելցնելով, որ մինչեւ յառաջիկայ ընտրութիւնները ատիկա չըլլար:

«Առնուազն Սերժ Սարգսեան իշխանութեան չէ եկած “ոչ մի թիզ հող” կարգախօսով: Նաեւ պաշտօնական Ստեփանակերտը ոչ մէկ թիզ հողի մասին որեւէ յայտարարութիւն չէ կատարած»,- նշեց ան: Մանոյեան յիշեցուց, որ Արցախի Սահմանադրութեան մէջ նոյնիսկ [յստակ] չէ ամրագրուած, որ ներկայ սահմանները Ղարաբաղի իրաւական սահմաններն են. «[Ընդունելի չեն նաեւ հայկական կողմի տարածքներ վերադարձնելու մասին յայտարարութիւնները, որովհետեւ] Փոխարէնը արդէն օդի մէջ ըսած ենք, եթէ տանք, փոխարէնը ինչ պիտի ստանանք` չենք գիտեր»:

Tert.am


ՀՅԴ-ն չգիտեր Քոչարյանի մտքինը

[ՀՅԴ Բյուրոյի] Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր ստիպված էր խոսել մի բանի մասին, որից տեղյակ չէր: Խոսք ԼՂ-ի վերաբերյալ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձի մասին է:

«Պարզ չէ, թե ինչ կա ուղերձում, բայց այն, որ Սերժ Սարգսյանը ՌԴ ԱԳ նախարար Լավրովին ընդունելուց հետո այնքան էլ խանդավառ չէր երեւում ուղերձի բովանդակությունից, դա պարզ է: Կարելի է ասել, որ Ադրբեջանի նախագահի արձագանքը եւս շատ տարբեր չէ: Եթե Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանները դրական լինեին, կարծում եմ, մենք արդեն կզգայինք ռուսական կողմից: Թվում է, որ երկու կողմն էլ դրական պատասխան չեն տվել»:

Պարոն Մանոյանի կարծիքով ոչ թե կողմերը՝ Հայաստանն ու Ադրբեջանը, պետք է գաղտնազերծեն ՌԴ նախագահի ուղերձը, այլ հենց նա՝ Դմիտրի Մեդվեդեւը. «Այս երկու ամիսը մենք խոսում ենք՝ չհասկանալով, թե ինչի մասին, խոսում ենք օդից կախված: Պարզ է, որ մի բան այն չէ: Կարծում եմ, ռուսական կողմը պետք է ասի, թե ինչ է ներկայացրել եւ ինչու են կողմերը մերժել»:

Իսկ ինչու քաղաքական ուժերը և, մասնավորապես ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից չի պահանջում մանրամասնել Մեդվեդեւի ուղերձն ու իր պատասխանը. «Ա1+»-ի հարցին՝ պարոն Մանոյանը պատասխանեց. «Իսկ ո՞վ ասաց` չեն պահանջել: [Պահանջել ենք, բայց] Ռուսական կողմը պիտի պահանջի [բացահայտի]»:

Հիշեցնենք, որ ՀՅԴ-ն ընդդիմություն դարձավ` չհանդուրժելով ԼՂ հարցում եւ հայ-թուրքական հարաբերություներում գործող իշխանությունների քաղաքականությունը: Այս հարցում հետաքրքիր էր ՀՅԴ վերաբերմունքն այն փաստին, որ գործող վարչախումբն իշխանության եկավ ԼՂ հարցում «Ոչ մի թիզ հող» կարգախոսով՝ Տեր-Պետրոսյանին անվանել ԼՂ վաճառող, իսկ այսօր խոսում է փոխզիջումներից, առնվազն ազատագրված 5 տարածքները հանձնելու մասին:

«Դա պրովոկացիոն հարց է: Դա ճիշտ չէ: Առնվազն Սերժ Սարգսյանը նման խոստումով չի եկել: Քոչարյանը հիմա չկա: Սերժ Սարգսյանը նախարար եղած ժամանակ արդեն ասում էր, որ “այդ տարածքները վերցրած ժամանակ մենք արդեն գիտեինք, որ պետք է հետ տայինք, ո՞վ է ասում, որ Աղդամը հայկական տարածք է” եւ այլն, եւ այլն: Մյուս կողմից նաեւ պաշտոնական Ստեփանակերտը, դժբախտաբար, չի հայտարարում “ոչ մի թիզ հող չհանձնելու” մասին: Տրամադրվածություն կա տարածքները վերադարձնելու : Ամենավատն այն է, որ դրա մասին արդեն խոսվել է Հայաստանի կողմից: Այն ժամանակ ՀՀ Պաշտպանության նախարարի, այսօր արդեն ՀՀ նախագահի կողմից: Օդի մեջ ասել ենք` կտանք, բայց դիմացն ի՞նչ ենք ստանալու: Սա սխալ է »,- «Ա1+»-ին ասաց պարոն Մանոյանը:

Ըստ Կիրո Մանոյանի՝ ԼՂ հարցում Սերժ Սարգսյանը չի շարունակում Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը: «Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե ինչ տարածքներ կտանք կամ “տարածքները վերցրել ենք, որ հետո հետ տանք, կամ դրանք անվտանգության գոտին էին”: Եթե մտքում այլ բան ուներ, չգիտեմ »,- «Ա1+»-ին ասաց պարոն Մանոյանը:

Նա համոզված է, որ մինչեւ տարեվերջ ԼՂ հարցում որեւէ առաջընթաց չի կարող լինել եւ պատճառը Ադրբեջանի կեցվածքն է: Նրա կարծիքով այսօր միջնորդները ընդամենը փորձում են նվազեցնել պատերազմի վերսկսման հնարավորությունը, որը պարոն Մանոյանը համարում է ոչ մեծ:

Ինչ վերաբերում է հայ-թուրքական հարաբերություններին, ապա Կիրո Մանոյանի կարծիքով ժամանակն է, որ ՀՀ իշխանությունները հասկանան, որ դրանք ձախողված են եւ հետ վերցնեն իրենց ստորագրությունը:

A1Plus.am


Դաշնակցական գործիչը մինչեւ տարեվերջ Ղարաբաղի հարցի լուծման ակնկալիքները հիմնավորված չի համարում

Անդրադառնալով ղարաբաղյան բանակցություններում մինչեւ տարեվերջ առաջընթաց ապահովելու վերաբերյալ միջազգային հանրության վերջին հայտարարություններին` ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանն այսօր լրագրողների հետ հանդիպմանը կարծիք հայտնեց, թե դա պայմանավորված է այն հանգամանքով, որ 2012-13 թվականներին Հայաստանում, Ադրբեջանում եւ Ռուսաստանում ընտրական տարիներ են:

«Իրենց ակնկալիքը, որ մինչեւ տարեվերջ ինչ-որ բան կստացվի հիմնավորված չէ: Գլխավոր պատճառը Ադրբեջանի կեցվածքն է, եւ ուրեմն` մինչեւ տարեվերջ մենք ոչ մի համաձայնություն էլ չենք ունենա: Ադրբեջանի կեցվածք ասելով` Ղարաբաղի կարգավիճակը նաեւ Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու հավանականությունը ընդունելու մասին…», – ասաց Կիրո Մանոյանը:

Ռուսաստանի նախագահի միջնորդությամբ հունիսի 24-ին Կազանում կայացած եռակողմ բանակցություններից հետո Ռուսաստանի նախագահ Դմիրտրի Մեդվեդեւը Հայաստանի եւ Ադրբեջանի իր գործընկերներին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ ուղերձ էր հղել, որին Սերժ Սարգսյանը եւ Իլհամ Ալիեւը պատասխանել էին: Ուղերձի, ինչպես նաեւ Հայաստանի եւ Ադրբեջանի պատասխանները առայժմ չեն հրապարակվում:

Այս առնչությամբ դաշնակցական գործիչը նշեց, որ ինքը եւս տեղյակ չէ ուղերձի եւ պատասխանների բովանդակությունից, սակայն հավելեց. – «Եթե ինչ-որ տեղ դրական բան լիներ երկու դեպքում էլ` Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների պատասխանների, մենք արդեն ինչ-որ ձեւով կզգայինք ռուսական կողմի արձագանքով, բայց ռուսական կողմից էլ նման արձագանք չկա: Ոչ, տեղյակ չեմ ինչ է եղել Մեդվեդեւի ուղերձը, բայց, թվում է, որ երկու կողմերի պատասխաններն էլ դրական չեն եղել»:

Ղարաբաղյան բանակցություններում, ինչպես նաեւ Թուրքիայի հետ հարաբերություններում ներկայիս իշխանությունների քաղաքականությունը Կիրո Մանոյանը սխալ որակեց. խոսվում է տարածքների վերադարձի մասին, երբ ադրբեջանական կողմում զիջումների մասին լռում են:

«Բանակցությունների այս տակտիկան սխալ է, ճիշտ այնպես, ինչպես Թուրքիայի հետ բանակցություններում: Դա հավանաբար նաեւ գալիս է նրանով, որ առնվազն սկզբում մեր նախագահը լեգիտիմության հարց ուներ դրսում եւ այդ հարցը այս ընթացքում կարծես լուծել է», – մանրամասնեց դաշնակցական գործիչը:

Մինչեւ Ղարաբաղի հարցը չլուծվի` հայ-թուրքական հարաբերությունները չեն կարգավորվի, համոզված է Կիրո Մանոյանը:

«Անհրաժեշտ է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել Հայաստանի ստորագրությունը: Հապաղելը նպաստում է Թուրքիայի շահերին», – այսօր նաեւ ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի տնօրենը` հավելելով, թե Հայաստանի արտգործնախարարի հրաժարականի հարցը շարունակում է մնալ Դաշնակցության օրակարգում: Իսկ նախագահի հրաժարականը չեն պահանջում, որովհետեւ «համակարգային իշխանափոխություն» են ուզում:

Աստղիկ Բեդեւյան
Azatutyun.am


Ըստ Կ. Մանոյանի՝ պատերազմի վերսկսման իրական հիմքեր չկան


ԵՐԵՎԱՆ, 1 ՕԳՈՍՏՈՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ուղղությամբ միջնորդների ակնկալած առաջընթացը մինչեւ տարեվերջ հիմնավորված չէ, ինչը հիմնականում պայմանավորված է Ադրբեջանի կեցվածքով: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը:

«Ես կարծում եմ, որ մինչեւ տարեվերջ իրական առաջընթաց չի կարելի ակնկալել: Միջնորդների նպատակն է պատերազմի հավանակությունը նվազեցնել, սակայն ասեմ, որ այդ հավանականությունն այնքան էլ մեծ չէ: Այսինքն’ պատերազմի վերսկսման համար իրական հիմքեր չկան»,- շեշտեց Կ.Մանոյանը՝ հավելելով, որ ԱՄՆ-ն, ՌԴ-ն եւ ԵՄ-ն ցանկանում են ինչ-որ առաջընթաց արձանագրել մինչեւ այս տարեվերջ, քանի որ 2012- 2013 թվականներն ընտրական տարիներ են ինչպես Հայաստանում, այնպես էլ Ադրբեջանում [եւ Ռուսաստանում]:

Կ.Մանոյանը նաեւ նշեց, որ պարզ չէ, թե ինչ է պարունակում Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահներին ուղղված Դմիտրի Մեդվեդեւի ուղերձը, սակայն իր կարծիքով՝ կողմերը դրական չեն արձագանքել դրան:

Armenpress.am


Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակողը չէ

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համար անհասկանալի է թուրք պաշտոնյաների հակահայկական հայտարարությունները հայկական կողմից անպատասխան թողնելը։

«Արընչի նման հայտարարությունները ցույց են տալիս Թուրքիայի մտածողության մեջ Հայաստանին վերապահված դերն ու տեղը՝ այսինքն՝ խեղճուկրակ մի երկիր, որ կախված է նրանց բարեսիրությունից։ Մենք անշուշտ, պետք է արձագանքեինք նաև այդ հայտարարությանը. և այս մոտեցումը [հայտարարություններն անարձագանք թողնելը] իսկապես անհասկանալի է մեր պետության մոտեցումները»,- այսօրվա «Պոստ Սկրիպտում» մամուլի ակումբում հրավիրված ասուլիսում նշեց Կիրո Մանոյանը՝ պատասխանելով Tert.am-ի հարցին, թե ինչ նշանակություն կարող է ունենալ փոխվարչապետ Բյուլենթ Աչընչի՝ «Հայերը թող խելքները գլուխները հավաքեն ու չմոռանան, որ իրենց օգնել ենք» հայտարարությունը։

Կիրո Մանոյանը նշեց, որ սխալ կլինի ասել, թե Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակողն է։ «Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե “տարածք կտանք, վերցրած ժամանակ մենք գիտեինք, որ դա անվտանգության տարածք է և այլն”, գուցե մտքում կար, բայց չի հայտարարել»,- նշեց նա։

Ըստ դաշնակցական գործչի՝ ՀՅԴ-ի օրակարգում է մնում արտգործնախարարի հրաժարականի հարցը, սակայն [նախագահի հրաժարականի հարցի մասին նա ասաց.] «երկրի բոլոր խնդիրները կարգավորելու համար համակարգային փոփոխություն է պետք, որը ներառում է այդ անձը, բայց միայն նրանով չի պայմանավորված։ Մեր՝ նախարարի հրաժարականի պահանջը նախագահին ուղերձ էր՝ փոխել իր քաղաքականությունը, կամ էլ եթե շատ ա ուզում պահել նախարարին, թող պահի նախարարին, փոխի այդ քաղաքականությունը»,- նշեց նա։

1Lur.AM


Թուրքիայի վարչապետի հայտարարությունը անակնկալ էր

«Թուրքիայի վարչապետի հայտարարությունը անակնկալ էր և ինձ թվում է, որ նա մի քանի ամիսը մեկ ընտրում է մի պետություն, որին ներկայացնում է ներողություն խնդրելու պահանջ», – այսօր լրագրողների հետ հանդիպմանն ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:

Ըստ Կ. Մանոյանի, հայտարարությունը, որն արեց Էրդողանը Բաքվում, չէր համապատասխանում մեր նախագահի հայտարարությանը, սակայն մեր նախագահի չարձագանքը չէր համապատասխանում Էրդողանի հայտարարությանը:

Նրա կարծիքով, Թուրքիայի վարչապետի հայտարարությունը այլ կերպ մեկնաբանելը, քան հոխորտանք` հնարավոր չէ:

Կ. Մանոյանը նշեց, որ Էրդողանի այս հայտարարությունը մեր իշխանությունների` Թուրքիայի նկատմամբ վարած սխալ քաղաքականության արդյունք է:

«ՀՀ նախագահի հայտարարությունը Ծաղկաձորում բացի մեկ թույլ տեղից , նորմալ հայտարարություն էր», – ասում է ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով պատասխանատուն: Իսկ հայտարարության թույլ տեղը նա համարում է տարածքների մասին հատվածը, որտեղ ասում էր, որ պետությունները միայն իրենց տարածքի չափով չէ, որ ուժեղ են:

Կիրո Մանոյանի, խոսքով, սփյուռքում բավականին դրական գնահատվեց նախագահի հայտարարությունը, բայց կարծում է, որ Էրդողանի հայտարարության նկատմամբ լռությունն այնքան էլ հասկանալի չէր:

ԵՄ-ը, ՌԴ-ը և ԱՄՆ-ը ցանկանում են առաջընթաց ապահովել մինչև տարեվերջ

«Ինչպես ասել էր լեդի Էշթոնը` ԵՄ արտաքին հարաբերություների պատասխանատուն, 2012-2013թթ.-ին ՀՀ, Ադրբեջանում, ես կավելացնեի նաև ՌԴ-ում ընտրական տարիներ են, ապա առնվազն ԵՄ, ՌԴ և ԱՄՆ-ը ղարաբաղյան հարցում ցանկանում են ինչ-որ առաջընթաց ապահովել մինչև այս տարվա վերջ»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց ՀՅԴ Հայ դատի քաղաքական հարցերով պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նշեց, որ հիմնական նպատակն այն է, որ կողմերը համաձայնվեն, այսպես կոչված, հիմնարար սկզբունքների շուրջ, բայց ինչպես Կազանի հանդիպումից առաջ, հիմա էլ իրենց ակնկալիքը, որ մինչև տարվա վերջ ինչ որ բան կստացվի, հիմնավորված չէ: «Գլխավոր պատճառը Ադրբեջանի կեցվածքն է և մինչև տարեվերջ մենք որևէ առաջընթաց չենք ունենա», – ընդգծեց Կ. Մանոյանը:

Ադրբեջանի կեցվածք ասելով, ինքը հասկանում է ԼՂՀ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու հավանականության ընդունումը, որն Ադրբեջանը մինչ oրս չի ընդունում և ամեն առիթով էլ հայտարարում է դրա մասին:

Կ. Մանոյանի կարծիքով, միջնորդների հիմնական նպատակը նաև այն է, որ այդ համաձայնությունը ձեռք բերելով հնարավորինս նվազեցնեն պատերազմի հնարավորությունը, որը այնքան էլ մեծ չէ: Բանախոսը վստահ է, որ Ադրբեջանը հիմա այն վիճակում չի, որ պատերազմ սկսի:

Կ. Մանոյանը նշեց, որ պատերազմի մասին լուրերը միջնորդների կողմից ճնշման միջոց են, որպեսզի վախեցնեն կողմերին, թե եթե համաձայնության չգաք պատերազմ կսկսվի:

Նա հավելեց, որ այս պահի դրությամբ, պատերազմի վերսկսման համար իրական հիմքեր չկան:

Aysor.am


«Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի»

«Ադրբեջանի կեցվածքով է պայմանավորված այն, որ ինչպես մինչև Կազան, այնպես էլ մինչև տարեվերջ Ղարաբաղյան հարցում կարգավորման իմաստով ակնկալիքներ ունենալը հիմնավորված չէ. ես որևէ փոփոխություն չեմ սպասում», – լրագրողների հետ հանդիպմանն այսօր հայտարարեց ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Թե ինչո՞ւ քաղաքական գործիչը նշում է հենց տարեվերջ ժամկետը, բացատրեց նրանով, որ Ռուսաստանն ու ԱՄՆ-ն, ինչպես նաև ԵՄ-ն, իր գնահատականով, առաջընթաց ցանկանում են ապահովել, սակայն ամեն բան կախված է մթնոլորտից, որը, սակայն, ակնկալիքների տեղ չի թողնում:

Ինչ վերաբերում է բանակցային գործընթացի կոնտեքստում նկատելի ակտիվությանը, ապա դաշնակցական բանախոսը դա պայմանավորում է նախընտրական զարգացումներով, քանի որ հաջորդ երկու տարիները ընտրությունների տարիներ են ոչ միայն Հայաստանում, այլև նույն ԱՄՆ(*) Ադրբեջանում և Ռուսաստանում:

Նկատեց, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի միջնորդների ջանքերն ու հիշատակած ակտիվությունը պայմանավորվում են նաև նրանով, որ իսկապես փորձում են նվազեցնել պատերազմի հավանականությունը, որի համար ինքը հիմքեր չի տեսնում. «Եթե պատերազմ լինի, ապա միայն Ադրբեջանի հրահրելով, թեպետ Ադրբեջանը պատրաստ չէ պատերազմի» , – նշեց Կ.Մանոյանը:

Panorama.am

(*) Թեեւ ճիշտ է, որ 2012-ին ընտրություններ կան նաեւ ԱՄՆ-ում, բայց ես այդ մասին զեմ հայտարարել ասուլիսի ժամանակ։

Կ.Մ.


Կիրո Մանոյանն այս տարի ԼՂ հարցում առաջընթաց չի սպասում

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը մինչև տարեվերջ չի սպասում որևէ փոփոխություն ԼՂ հակամարտության կարգավորման հարցում։

«Ինչպես Կազանի հանդիպումից առաջ, նաև ներկայիս ակնկալիքը, որ ինչ-որ բան ստացվի Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով մինչև տարեվերջ, հիմնավորված չէ, ինչը պայմանավորված է Ադրբեջանի կեցվածքով»,- այսօրվա ասուլիսում ասաց Մանոյանը։

Ըստ նրա՝ Եվրամիությունը, Ռուսաստանն ու ԱՄՆ-ն ցանկանում են առաջընթաց ապահովել մինչև այս տարվա վերջ, սակայն այս մթնոլորտում իրական առաջընթաց ակնկալել չի կարելի։

Tert.am


Բա Քոչարյանը տենց բաներ ասու՞մ էր

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով` մինչև տարեվերջ ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում որևէ առաջընթաց չի արձանագրվի։

Ինչպես նա նշեց այսօրվա ասուլիսում, Կազանի հանդիպումից առաջ եղած և նաև ներկայիս ակնկալիքը, որ ինչ-որ բան կստացվի Ղարաբաղյան հարցի կարգավորման առումով մինչև տարեվերջ, հիմնավորված չէ: Իսկ դա, ըստ նրա`պայմանավորված է Ադրբեջանի կեցվածքով:

Իսկ այն հարցին, թե կարելի՞ է ասել, որ Ղարաբաղի հարցում Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանի քաղաքականության շարունակողն է, Կ.Մանոյանն այսպես պատասխանեց. «Առնվազն ձևով տարբեր են: Ռոբերտ Քոչարյանը երբեք չի հայտարարել “թե տարածք կտանք: Վերցրած ժամանակ մենք գիտեինք, որ դա անվտանգության տարածք է և այլն”: Նա այդպիսի բան երբևէ չի ասել, գուցե մտքում կար, բայց չի հայտարարել»,- նշեց նա։

Ըստ նրա` ամենավատն այն է, որ դրա մասին արդեն խոսվել է Հայաստանի կողմից այն ժամանակվա պաշտպանության նախարարի, այսօր արդեն նախագահի կողմից` առանց դիմացից որևէ բան ստանալու: «Օդի մեջ ասել ենք կտանք, պատրաստ ենք տալու, բայց թե դիմացն ի՞նչ ենք ստանում… Բանակցությունների այս տակտիկան ևս սխալ է», – ասաց Կ.Մանոյանը:

Նա նշեց, որ իրենց օրակարգում դեռ կա ԱԳ նախարարի հրաժարականի հարցը: «Օրակարգում կա, բայց այդ մասին ամեն օր ասելով չի: Իսկ ինչ վերաբերում է նախագահի հրաժարականը պահանջելուն, ապա ասեմ, որ մենք, նախարարի հրաժարականը պահանջելով, նպատակ ունենք նախագահին տալ հնարավորություն իր քաղաքականությունը փոփոխելու: Պարզ է, որ արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն նախագահն է, բայց նաև այդ քաղաքականության կարևոր դերակատարն արտգործնախարարն է: Եվ արտգործնախարար փոխելով` նախագահը հնարավորություն կունենա քաղաքականություն փոխելու», – ասաց Կ.Մանոյանը:

Իսկ այն դիտարկմանը, թե ՀՅԴ-ն փաստորեն Ղարաբաղի հարցում Քոչարյանին ավելի էր վստահում, քան Սերժ Սարգսյանին, Կ. Մանոյանն այսպես արձագանքեց. «Չէ, տարբերություն չկա, բայց տարբերությունն այն է, որ մենք Քոչարյանի հետ ամբողջ տասը տարի կոալիցիայի մեջ էինք, հիմա չէ»:

Mardik.am


Մանոյանը չգիտի, թե ինչ կար Քոչարյանի մտքում

«Սերժ Սարգսյանը դեռ պաշտպանության նախարար եղած ժամանակ արդեն ասում էր, թե “մենք անգամ վերցնելու ժամանակ գիտեինք, որ այդ տարածքները հետ պետք է տայինք”: Կարծես՝ ընդհանուր տրամադրություն կա տարածքների որոշ մասը վերադարձնելու առումով, իսկ ամենավատն այն է, որ դրա մասին արդեն խոսել է այն ժամանակվա նախարարը և այսօրվա նախագահը՝ առանց դրա դիմաց որևէ բան ստանալու», – այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ համեմատելով Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի վարած քաղաքականությունը ԼՂ հարցում՝ կարծիք հայտնեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:

Նա նկատեց, որ Քոչարյանի և Սարգսյանի քաղաքականությունները ԼՂ հարցով առնվազն ձևով տարբեր են. «Քոչարյանը երբեք չի հայտարարել, թե ինչ-որ տարածք պետք է տան,- թե մտքում այլ բան ուներ՝ չգիտեմ,- բայց ձևի իմաստով տարբեր են»:

Մանոյանի գնահատմամբ՝ Սերժ Սարգսյանի նման հայտարարությունները հիմնականում պայմանավորված է նրանով, որ վերջինս ունի արտաքին լեգիտիմության խնդիր և այդ կերպ կարծես թե արդեն ստացել է այդ լեգիտիմությունը:

Հարցին՝ շարունակո՞ւմ է արդյոք Դաշնակցությունը պահանջել արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականը, Մանոյանը պատասխանեց, որ այդ հարցը մնում է իրենց օրակարգում. «Բայց մենք էլ հասկանում ենք, որ ամեն օր ասելով չէ, որ պետք է նախարարը հրաժարական տա»:

Ինչ վերաբերում է այն հարցին, թե կպահանջի՞ արդյոք Դաշնակցությունը Սերժ Սարգսյանի հրաժարականը, Մանոյանը նկատեց, թե իրենք միշտ ասել են, որ ոչ միայն արտաքին քաղաքականության բնագավառի, այլ նաև երկրի բոլոր խնդիրները կարգավորելու համար համակարգային իշխանափոխություն պետք է լինի, որը միայն մեկ անձով չի պայմանավորված:

1in.am


Հայաստանը Թուրքիային հավելյալ հոխորտալու տեղիք է տալիս. Մանոյան

«Նախագահի՝ Ծաղկաձորում արած հայտարարությունը բացի մեկ կետից, ընդհանուր առմամբ բավական լավ հայտարարություն էր. ինքը խրատ էր տալիս երիտասարդներին»,- այսօրվա ասուլիսին ասաց ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ թույլ տեղը համարելով « հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում» խոսքը։ «Սփյուռքում բավական դրական ընկալվեց նախագահի հայտարարությունը, բայց լռությունը [Էրդողանի խոսքերին չպատասխանելը] հասկանալի չէր»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ Ծաղկաձորում հուլիսի 23-ին Սերժ Սարգսյանը պատասխանել էր Հայոց լեզվի, գրականության և հայագիտական գիտելիքների համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներին հետաքրքրող հարցերին։

Ի պատասխան մասնակիցներից մեկի այն հարցին, թե «…Մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սևանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արևմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ», Սերժ Սարգսյանը հայտարարել է. «Այդ ամբողջը կախված է քեզնից և քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջև դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որևէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, և այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու և քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը: Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, և սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, և մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում և ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

Նախագահի խոսքերը իրարանցում էին առաջացրել Թուրքիայում։ Սերժ Սարգսյանին քննադատեցին Թուրքիայի վարչապետը, ԱԳՆ-ն, այլ պաշտոնյաներ։ Վարչապետ Էրդողանը նույնիսկ ներողություն պահանջեց։

Ըստ Կիրո Մանոյանի՝ Թուրքիայի վարչապետը մի քանի ամիսը մեկ ընտրում է մի պետություն, որից ներողություն է պահանջում։ «Այն հայտարարությունը, որ նա արեց, չէր համապատասխանում մեր նախագահի խոսքին, բայց մեր նախագահի ասածն էլ, ավելի ճիշտ՝ չասածը ևս համապատասխան արձագանք չէ։ Բավարարվել միայն փոխնախարարի պատասխանով՝ նշանակում է ուղղակի նրանց հավելյալ հոխորտալու տեղիք տալ»,- նշեց նա։

Հիշեցնենք, որ թուրքական կողմի մեղադրանքներին Հայաստանը պատասխանեց ԱԳ փոխնախարարի մակարդակով։

Tert.am


«Թուրքիան հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումը պայմանավորում է ԼՂ խնդրի լուծմամբ»

Թուրքիայի ներկայիս կեցվածքը ցույց է տալիս, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորումն այդ երկիրը պայմանավորում է Լեռնային Ղարաբաղի խնդրի լուծմամբ: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ նման տեսակաետ հայտնեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը’ անդրադառնալով վերջին շրջանում թուրքական կողմից հնչող կոշտ հայտարարություններին: Կ. Մանոյանը կարծիք հայտնեց, որ այս իրավիճակում հայ-թուրքական արձանագրությունները պահելը չի բխում Հայաստանի շահերից: «Արձանագրություններից ստորագրությունները պետք է հետ վերցնել, այլապես Թուրքիան փորձելու է հնարքներով ցույց տալ աշխարհին, որ ինչ-որ առաջընթաց է գրանցում հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման ուղղությամբ, սակայն ակնհայտ է, որ դա այդպես չէ»,- ասաց նա:

ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի պատասխանատուի խոսքով՝ ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի՝ Ծաղկաձորում արած հայտարարությունները Սփյուռքում ընկալվել են, «սակայն պետք չէ դրանից հետո լռություն պահպանել»:

Armenpress.am


Թուրքիային անպատասխան թողնելը սխալ է

ՀՅԴ Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համար հասկանալի չէ թուրքական բարձրաստիճան պաշտոնյաների հակահայկական հայտարարություններին հայկական կողմից որեւէ պատասխան չտալը:

Թուրքիայի փոխվարչապետներից մեկի` Արընչի հայտարաությունները ցույց են տալիս Թուրքիայի մտածողության մեջ Հայաստանին վերապահված դերը` խեղճուկրակ մի երկիր, որը կախված է նրանց «բարեսիրությունից»,- ասաց Կիրո Մանոյանը` շեշտելով, որ ճիշտ չէ նման հայտարարություններն անարձագանք թողնելը եւ մեր պետության մոտեցումներն անհասկանալի են:

Հիշեցնենք, որ օրեր առաջ Թուրքիայի փոխվարչապետ Բյուլենթ Արընչը խորհուրդ էր տվել հայերին «խելքները գլուխներ հավաքել» եւ ասել էր. «Տեսեք, Հայաստանը տնտեսական դժվարությունների մեջ է, ժամանակին էլ, երբ քաղցած էինմնացել, Թուրքիայից ցորեն էինք ուղարկել»:

Կիրո Մանոյանի համոզմամբ` Հայաստանը պետք է հետ կանչի Հայ-թուրքական հայտնի Արձանագրություններից իր ստորագրությունը, քանի որ ներկա իրավիճակը, երբ Թուրքիան փորձում է տպավորություն ստեղծել, թե հարաբերությունները կարգավորելու փորձեր է անում, ձեռնտու է միայն Թուրքիային:

Yerkir.am


Մեդվեդեւի ուղերձով ոգեւորված չեն

ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանի համոզմամբ` ոչ Հայաստանի , ոչ էլ Ադրբեջանի նախագահներն առանձապես ոգեւորված չեն եղել Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդեւի ուղերձով: «Եթե դրական բան լիներ, ապա արդեն կզգայինք Ռուսաստանի արձագանքը»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ասաց Կիրո Մանոյանը:

ԼՂ հարցի կարգավորման գործում Ռուսաստանի ցուցաբերած ակտիվությունը Կիրո Մանոյանը պայմանավորում է այն հանգամանքով, որ Ռուսաստանում նույնպես 2012-ին ընտրություններ են սպասվում եւ արցախյան հարցում դրական առաջընթացը կնպաստի նաեւ Մեդվեդեւի վարկանիշի բարձրացմանը:

ՀՅԴ գործիչը եւս տեղյակ չէ, թե ինչ էր ասվում Մեդվեդեւի ուղերձում, սակայն դրա բովանդակության մասին ճիշտ կլիներ, եթե բացահայտեր հենց ներկայացնող Ռուսաստանը, այլ ոչ Հայաստանը կամ Ադրբեջանը:

Կիրո Մանոյանը համոզված է, որ մինչեւ տարեվերջ ԼՂՀ հարցում որեւէ առաջընթաց տեղի չի ունենա, ինչը պայմանավորված է Ադրբեջանի պահվածքով:

Yerkir.am


ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը սպասում է Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆֆերնի գրավոր պատասխաններին

ԱՄՆ սենատորներն ու այդ երկրի Հայ դատի հանձնախումբը սպասում են Հայաստանում ԱՄՆ դեսպանի պաշտոնում առաջադրված Ջոն Հեֆֆերնի գրավոր պատասխաններին, որպեսզի նրա հարցում վերջնական եզրակացության գան։ Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը։

Նա պարզաբանեց, որ մինչեւ այժմ Ջ.Հեֆֆերնի հրապարակավ ասածները արգելքի պատճառ չեն պարունակել։ Ըստ Կ.Մանոյանի,եթե Հեֆֆերնն այսուհետ եւս անընդունելի որեւէ բան չասի, ապա հնարավոր է նրա թեկնածությունը վավերացվի, «իսկ եթե բաներ ասի, որ անընդունելի է, դրա առաջն առնելու նախաձեռնություն կարվի: Կ.Մանոյանը տեղեկացրեց նաեւ, որ ներկայումս Թուրքիայում եւս կա ԱՄՆ դեսպանի վավերացման խնդիր, որտեղ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը նույնպես «փորձում է սենատորներին ակտիվացնել հայությանը վերաբերող հարցերով»։

Past.am / NT.am


Կիրո Մանոյանը ԼՂ բանակցային գործընթացում առաջընթաց չի ակնկալում

Հիմնավոր չեն ակնկալիքները, թե մինչեւ տարեվերջ կարող է ինչ-որ առաջընթաց լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում՝ գլխավորապես Ադրբեջանի կեցվածքի պատճառով։ Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի ու քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, հավելելով, որ 2012-13թթ. ընտրական են ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլ նաեւ Ռուսաստանի համար, իսկ այդ պարագայում նման գործընթացները սառեցվում են։ Իսկ վերջին շրջանի Ռուսաստանի ակտիվությունը Կ. Մանոյանը բացատրեց Ռուսաստանում գալիք ընտրություններով եւ ՌԴ նախագահի համար «բարենիշ ապահովելու ձգտումով»։

Ըստ նրա, իրական հիմքեր չկան նաեւ պատերազմի համար. «Ադրբեջանն այդ վիճակում չէ, որ պատերազմ սկսի»։

Կիրո Մանոյանին հայտնի չէ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի՝ Հայաստանի ու Ադրբեջանի ղեկավարներին հղած ուղերձի բովանդակությունը, սակայն «ՀՀ նախագահը գոնե իր առաջին հակազդեցությամբ, այսինքն՝ Լավրովին ընդունելուց հետո, այնքան էլ խանդավառ չէր երեւում այդ ուղերձի բովանդակությամբ»։ Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, «Ադրբեջանի նախագահի հակազդերությունն էլ շատ տարբեր չէր»։ Միաժամանակ, ըստ նրա, պարզ է, որ ՌԴ նախագահի ուղերձը «նույն շրջանակներում է, ինչ որ երեք համանախագահող երկրների նախագահները հրապարակել են, այսինքն՝ միջազգային իրավունքի 3 սկզբունքների հիման վրա (Ն.Տ. խոսքը տարածքային ամբողջականության, ազգերի ինքնորոշման իրավունքի ու ուժի կամ դրա սպառնալիքի չկիրառման սկզբունքների մասին է)։ Այն, որ ՌԴ նախագահի ուղերձի բովանդակությունը չի գաղտնազերծվում, Կ. Մանոյանը էթիկայի նկատառումներից պատշաճ է համարում, այն կարող էր հրապարակել միայն առաջարկություն արած կողմը՝ Ռուսաստանի նախագահը։

Կիրո Մանոյանը գտնում է, որ հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման հարցում Թուրքիայի կողմիրց ոչ մի դրական քայլ չի կատարվի, ինչը պետք է մղի Հայաստանի իշխանություններին հետ վերցնել Հայաստանի ստորագրությունը հայ-թուրքական արձանագրություններից։ «Այդ վիճակով պահել արձանագրությունները ոչ միայն չի բխում, այլ նաեւ վնասում է Հայաստանի շահերին»,- ասաց նա, հավելելով, որ հակառակ դեպքում «Թուրքիան փորձելու է ինչ-որ հնարքներով ցույց տալ, որ ինչ որ տեղաշարժ կա, իբր, ինչ-որ առաջընթաց կա, Հայաստանի վրա ճնշում գործադրելով, որպեսզի Հայաստանը ստորագրությունը հետ չվերցնի»։ Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, այսօրվա դրությամբ Թուրքիան շահագրգռված չէ ինչ-որ բան անելու հարաբերությունների կարգավորման առումով. «Առանց Հայաստանի հետ հարաբերություն հաստատելու, առանց շրջափակումը վերացնելու արձանագրություններով իր ստանալիքի կարեւոր մասը ստացել է՝ առանց դրա դիմաց որեւէ բան տալու»։

Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցում եւս Կիրո Մանոյանը սխալ է համարում այն, որ Հայաստանը ընդհանուր տրամադրվածություն է հայտնել տարածքների առնվազն մեկ մասը վերադարձնելու առումով՝ առանց դիմացը որեւէ բան ստանալու։ «Բանակցությունների այս տակտիկան սխալ է»,- ասաց Կ.Մանոյանը։

Ըստ ՀՅԴ ներկայացուցչի, ԼՂ բանակցային գործընթացում «ձեւաչափի փոփոխություն կլինի միայն, եթե Ղարաբաղը մասնակցի դրանց, իսկ ԵԱՀԿ Մինսկի խմբում փոփոխությունների հնարավորությունը իրապաշտ չէ։ Ըստ նրա, Եվրախորհրդի միակ դերակատարությունը պետք է լինի աջակցել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մարդկային ու քաղաքացիական իրավունքների պաշտպանությանը։

Կիրո Մանոյանը գտնում է, որ Հայաստանի հասցեին Իլհամ Ալիեւի հայտարարության առիթով ՀՀ նախագահի պատասխանը համարժեք է եղել, սակայն ճիշտ չէր Թուրքիայի վարչապետ Էրդողանի հայտարարությանը վոխարտագործնխարարի մակարդակով արձագանքելը, առավել եւս, որ վերջինի հայտարարությունը, Կիրո Մանոյանի գնահատմամբ, խոցելի էր։ «Կարծեք արդարանում էր՝ ճիշտ չէ ընկալվել։ Դա ճիշտ կեցված չէ, հավելյալ հոխորտալու առիթ պիտի տա Թուրքիային։ Սա մեկ անգամ եւս Թուրքիայի հանդեպ մեր [իշխանությունների] սխալ քաղաքականության արդյունքն է»,- ասաց Կիրո Մանոյանը։

Հիշեցնենք, որ Թուրքիայի եւ Ադրբեջանի ղեկավար անձինք արձագանքել էին ի պատասխան Ծաղկաձորում ՀՀ նախագահի արած հայտարարության։ Համահայկական 5-րդ օլիմպիադայի մասնակիցներից մեկի՝ «Հայաստանը համարվում է աշխարհի հնագույն պետություններից մեկը եւ ժամանակի ընթացքում եղել է նաեւ աշխարհի հզորագույն պետություններից մեկը` Տիգրան Մեծի ժամանակ: Սակայն, նույնը չենք կարող ասել Հայաստանի ներկա վիճակի մասին: Ինձ ուղղակի հետաքրքրում է` մեզ սպասվում է ապագա, որը հիշեցնելու է Բաթումի պայմանագի՞րը, որի ժամանակ մի գերմանացի դիվանագետի վկայությամբ՝ մեզ Սեւանում լողանալու տեղ թողեցին, սակայն չորանալու տեղ չթողեցին, թե՞ ապագա, որը մեզ կվերադարձնի Արեւմտյան Հայաստանը` Արարատով հանդերձ» հարցին ՀՀ նախագահը պատասխանել էր.

«Այդ ամբողջը կախված է քեզնից եւ քո սերնդից: Իմ սերունդը, կարծում եմ, իր առջեւ դրած պարտականությունը կատարեց, երբ 90-ական թվականների սկզբներին անհրաժեշտ էր մեր հայրենիքի հատվածներից մեկը` Ղարաբաղը պաշտպանել թշնամիներից, մենք կարողացանք դա անել: Եվ ես սա ասում եմ ոչ նրա համար, որ որեւէ մեկին կշտամբեմ: Ուզում եմ ասել, որ յուրաքանչյուր սերունդ իր պարտականությունն ունի, եւ այդ պարտականությունը պետք է կարողանա կատարել ու՝ լավ կատարել: Եթե դու եւ քո հասակակիցները ջանք ու եռանդ չխնայեք, եթե ձեզնից ավագներն ու ձեզնից կրտսերները ձեզ նման վարվեն՝ մենք ունենալու ենք աշխարհի լավագույն երկրներից մեկը:

Հավատա, որ շատ դեպքերում հողի չափերով չէ երկրի կշիռը որոշվում. երկիրը պետք է լինի ժամանակակից, երկիրը պետք է լինի անվտանգ, լինի բարեկեցիկ, եւ սրանք այն պայմաններն են, որոնք հնարավորություն են տալիս ցանկացած ժողովրդի նստել աշխարհի հայտնի, ուժեղ, ճանաչված ժողովուրդների կողքին: Բոլորս մեր պարտքը պետք է կատարենք, բոլորս պետք է լինենք ակտիվ, պետք է լինենք աշխատասեր, կարողանանք բարիք ստեղծել: Իսկ մենք դրան կարող ենք հասնել, շատ հանգիստ կարող ենք հասնել, եւ մեկ անգամ չէ, որ պատմության ընթացքում հասել ենք դրան: Ես դրանում չեմ կասկածում եւ ուզում եմ, որպեսզի դու էլ չկասկածես: Մենք մի ժողովուրդ ենք, որ, այո՛, փյունիկի պես միշտ հառնում ենք»:

Past.am / NT.am


Հայաստանում պետք է լինի իսկապես համակարգային, հիմնական իշխանափոխություն

Հայաստանի բոլոր խնդիրները կարգավորելու համար իսկապես համակարգային, հիմնական իշխանափոխություն պետք է լինի։ Այս մասին օգոստոսի 1-ի ասուլիսում հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը, ընդգծելով, որ իշխանափոխությունը ներառում է գործող նախագահին, սակայն «միայն մեկ անձով չի պայմանավորված»։ Նա ընդգծեց նաեւ, որ ՀՅԴ օրակարգում է մնում նաեւ արտգործանախարարի հրաժարականի հարցը, սակայն բոլորն էլ հասկանում են, որ «ամեն օր ասելուվ չէ, որ պիտի հրաժարվի»։

Past.am / NT.am


Երևանն ու Բաքուն բացասական պատասխան են տվել Ղարաբաղի վերաբերյալ Մեդվեդևի առաջարկներին

Մոտ ժամանակներս, համենայնդեպս, առաջիկա ընտրություններից առաջ ղարաբաղյան կարգավորման շուրջ բանակցությունների ձևաչափը չի փոխվի: Այդ մասին Երևանում կայացած մամլո ասուլիսում հայտնել է [ՀՅԴ] Հայ դատի գրասենյակի քաղաքական հարցերի ղեկավար Կիրո Մանոյանը: Նրա խոսքով, ձևաչափի փոփոխությունը կարող է տեղ գտնել միայն եթե Ստեփանակերտը բանակցությունների կողմ դառնա:

Ինչ վերաբերում է մինչև տարվա վերջ հակամարտության կարգավորման մեջ հնարավոր առաջընթացին, Մանոյանը միջնորդների ակնկալիքներն առայժմ անհիմն է անվանել, ինչը, նրա համոզմամբ, պայմանավորված է բացառապես Բաքվի դիրքորոշմամբ: Մինչդեռ միջնորդները ձգտում են նվազեցնել ռազմական գործողությունների հնարավոր վերսկսման ռիսկը, ինչը, գտնում է Հայ դատի գրասենյակի ղեկավարը, ներկա պահին առանձնապես մեծ չէ:

Ղարաբաղյան գործընթացի առնչությամբ Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևի առաջարկների և դրանց պաշտոնական Բաքվի ու Երևանի պատասխանների առնչությամբ Կիրո Մանոյանը գտնում է, որ կողմերն այդ առաջարկներին բացասական պատասխան են տվել:

ՌԴ նախագահի նախաձեռնությամբ հունիսի 24-ին Ադրբեջանի, Հայաստանի և Ռուսաստանի նախագահների՝ Կազանում կայացած գագաթաժողովն ավարտվեց առանց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման շուրջ հիմնարար սկզբունքների մասին պայմանավորվածությունների ձեռքբերման: Ինչպես հայտնել է Հայաստանի ԱԳ նախարարը, կողմերին չի հաջողվել համաձայնության գալ, որովհետև Ադրբեջանի նախագահը վերջին պահին 10 նոր փոփոխություն է ներկայացրել: Կազանյան հանդիպման ձախողումից հետո Ռուսաստանի նախագահ Դմիտրի Մեդվեդևը Երևանին ու Բաքվին ղարաբաղյան գործընթացի վերաբերյալ իր առաջարկներն ուղղեց, որոնք փոխանցեց ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: Հայաստանն ու Ադրբեջանն արդեն ուղղել են իրենց պաշտոնական պատասխանները Մեդվեդևի առաջարկներին։

Panarmenian.net


Ես չեմ հավատում մինչև տարեվերջ Ղարաբաղյան խնդրի լուծմանը

Հակառակ եվրակառույցների ակնկալիքին` մինչեւ տարեվերջ լուծված տեսնել Ղարաբաղի խնդիրը, ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը նման հավանականություն չի տեսնում:

Քանի դեռ Ադրբեջանը չի փոխել կեցվածքը եւ բազմաթիվ հայտարարություններով փաստում է, որ Ղարաբաղն իր կազմից դուրս չի պատկերացնում, իրական առաջընթաց հակամարտության կարգավորման հարցում ակնկալել պետք չէ. սա է Կիրո Մանոյանի համոզմունքը։ Բանակցային ձեւաչափի փոփոխության հնարավոր միակ տարբերակ համարում է դրանում ղարաբաղյան կողմի ներգրավումը:

Կիրո Մանոյանը կարծում է, որ ՌԴ նախագահ Դմիտրի Մեդվեդեւի հակամարտության լուծման առաջարկները թե Հայաստանին, թե Ադրբեջանին չեն բավարարել, հակառակ դեպքում, մինչ օրս պարզ կլիներ ռուսական կողմի արձագանքը։ Թե ինչ էր ներառված առաջարկությունների փաթեթում, Մանոյանի համոզմամբ, ճիշտ կլիներ, որ գաղտնազերծեր հենց Մեդվեդեւը:

Դաշնակցական գործիչը կարծում է, որ Մեդվեդեւը շահագրգիռ է Ղարաբաղյան խնդրում արագ առաջընթացով` պայմանավորված առաջիկա նախագահական ընտրություններով: Նաեւ սխալ մարտավարություն է համարում ոչ միայն Հայաստանի, այլեւ Ղարաբաղի որոշ պաշտոնյաների պատարաստակամությունը վերադարձնել Լեռնային Ղարաբաղի տարածքների մի մասը՝ առանց դիմացը որեւէ զիջման մասին լսելու:

Ավելին` թուրքական կողմի հայտարարությունները, որ առանց Ղարաբաղյան հարցի ադրբեջանանպաստ լուծման հայ- թուրքական հաշտեցում չի լինի, Կիրո Մանոյանի համոզմամբ, պետք Հայաստանի իշխանություններին մղի եզրակացության՝ հետ կանչելու ստորագրված արձանագրությունները: Նա շարունակում է պնդել, որ ներկա տեսքով արձանագրությունները վնասում են Հայաստանի շահերին:

Թուրք- քրդական բախումները եւս չեն նպաստի հայ- թուրքական հարաբերությունների բարելավմանը, կարծում է Կիրո Մանոյանը: Նա ամրագրում է, որ ի տարբերություն 2008-ի սեպտեմբերի, այսօր Թուրքիայի համար Հայաստանի հետ հարաբերությունների բարելավումն այնքան էլ առաջնահերթ խնդիր չէ:

Աննա Բալյան
«Ռադիոլուր» Armradio.am / Slaq.am


ՀՅԴ օրակարգում դեռ կա ԱԳ նախարարի հրաժարականի հարցը

Հայ հեղափոխական դաշնակցության օրակարգում դեռ կա Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի հարցը: Այդ մասին մամուլի ասուլիսում հայտարարել է ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը:

Ընդ որում, Մանոյանը հստակեցրել է, որ ՀՅԴ-ն, ընդհանուր առմամբ, հանդես է գալիս Հայաստանում համակարգային իշխանափոխության օգտին, ներառյալ ԱԳ նախարարի փոփոխությունը: «Հայաստանի արտաքին քաղաքականության գլխավոր պատասխանատուն նախագահն է: ԱԳ նախարարի հրաժարականի պահանջը ուղերձ է նախագահ Սերժ Սարգսյանին` փոխելու իր քաղաքականությունը, իսկ եթե նա կարող է անել դա` պահելով նախարարին, թող լինի այդպես»,- ամփոփել է Մանոյանը:

Նշենք, որ ՀՅԴ-ն 131 պատգամավոր ունեցող խորհրդարանում ներկայացված է 16 պատգամավորով:

ԵԱՀԿ-ը Մինսկի խմբի ձեւաչափը չի կարող փոփոխվել

ՀՅԴ Հայ դատի կենտրոնական գրասենյակի եւ քաղաքական հարցերով գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ճիշտ չէ համարում այն պնդումը, որ Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանը Ղարաբաղի հարցում շարունակում է իրեն նախորդած Ռոբերտ Քոչարյանի քաղաքականությունը:

Սերժ Սարգսյանը չի եկել իշխանության «ոչ մի թիզ հող» կարգախոսով, նշել է Կիրո Մանոյանը օգոստոսի 1-ին կայացած աուլիսի ժամանակ: Նրա խոսքով, Պաշտպանության նախարարի պաշտոնը զբաղեցնելու ժամանակահատվածում եւս Ս. Սարգսյանը չի հետեւել Քոչարյանի դիրքորոշմանը: «Մինչդեռ Քոչարյանը երբեք չի խոսել տարածքային հավանական զիջումների մասին: Միգուցե հենց դա է եղել նրա մտքին, սակայն նա երբեք հրապարակային հայտարարություններ չի արել»,-նշել է Մանոյանը:

Ինչ վերաբերում է ղարաբաղյան հակամարտության կարգավորման գործընթացին, ապա Մանոյանը համոզված է, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում միակ հնարավոր փոփոխությունը կարող է լինել ղարաբաղյան կողմի վերադարձը բանակցությունների սեղանի շուրջ: Իսկ դա հնարավոր է հայկական իշխանությունների համապատասխան դիրքորոշման պայմաններում, որը կպարտավորեցնի Մինսկի խմբի համանախագահներին: «ԵԱՀԿ Մինսկի խմբի ձեւաչափը չի կարող փոփոխվել, բացի այդ ներկայացուցիչներից [նախագահող երկրների] որեւէ մեկի փոփոխությունը եւս հնարավոր չէ[. այդ մասին է վկայում վերջերս ԱՄՆ պետքարտուղարության բարձրաստիճան պաշտոնյայի՝ Գորդոնի հայտարարությունը ԱՄՆ համապատասխան հանձնաժողովի առաջ՝ թե ԱՄՆ հարցի Ղարաբաղյան կարգավորումը տեսնում է ԵԱՀԿ-ի շրջանակներում։ Ֆրանսիան եւս հայտարարեց, որ չի պատրաստվում փոխարինվել]»,-հավելել է Մանոյանը:

News.am

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *