Archive for December, 2013

Դավութօղլուն ուզում է ցույց տալ, թե գործընթաց կա

by
0
2013/12/12

ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը Թաթուլ Հակոբյանի հետ զրուցում է հայ-թուրքական հարաբերությունների մասին՝ Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի երևանյան այցի համատեքստում: Դավութօղլուն դեկտեմբերի 12-ին Երևան է ժամանել մասնակցելու Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության նստաշրջանին:

Read more / Ամբողջը →

Դավութօղլուն փորձում է ցույց տալ, թե հայ-թուրքական գործընթաց կա. Կիրո Մանոյան

by
0
2013/12/12
20131212-GiroCivilnet

«Սիվիլնեթ» – Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն իր հայաստանյան այցով փորձում է ցույց տալ, որ Հայաստանի և Թուրքիայի միջև գործընթաց կա. դեկտեմբերի 12-ին` Դավութօղլուի երևանյան այցի օրը, ՍիվիլՆեթի տաղավարում նման տեսակետ հայտեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ դատի և քաղաքական հարցերի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե այդ նպատակով եկած չլիներ, ապա ճիգ չէր թափի հանդիպելու ՀՀ արտգործնախարարի, նախագահի […]

Read more / Ամբողջը →

«Ուրբաթ» մամուլի ակումբում

by
0
2013/12/11
Kiro Manoyan is guest in Friday press club

Դավութօղլուի այցից ոչինչ ակնկալել պետք չէ Կարեն Ղազարյան «Ռադիոլուր» Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուի այցը Հայաստան ոչինչ չի կարող տալ, քանի որ դա ոչ թե այց է Հայաստան, այլ` ընդամենը ՍԾՏՀ-ի Երեւանում կայացող միջոցառմանը մասնակցություն, այսօր ասել է ՀՅԴ Բյուրոյի քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Նրա գնահատմամբ` Թուրքիան, նաեւ մեր լրատվամիջոցների մեղսակցությամբ, […]

Read more / Ամբողջը →

Դավութօղլուն «ցանկանում է խաբկանք ստեղծել, թե իբր ինչ-որ գործընթաց կա»

by
0
2013/12/10
Davutoglu

Հովհաննես Շողիկյան «Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան © 2013 Հայաստանի արտաքին գործերի նախարարությունից այսօր վերահաստատեցին, որ Երևանում դեկտեմբերի 12-ին կայանալիք Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հավաքին մասնակցելու հրավերն ընդունել է նաև Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն: Հավաքի օրակարգի մանրամասները խոստացան հրապարակել ավելի ուշ: ՀՅԴ բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի տնօրեն Կիրո Մանոյանի կարծիքով, Թուրքիայի […]

Read more / Ամբողջը →

Դավութօղլուի այցի մասին

by
0
2013/12/09
bsec2

Կիրո Մանոյանը` հայ-թուրքական ամենաերկար ձեռքսեղմումի եւ Դավութօղլուի այցի մասին «ԱՌԱՎՈՏ», Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ, 9 դեկտ. 2013 – ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ներկայացուցիչ Կիրո Մանոյանի համոզմամբ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Ահմեդ Դավութօղլուի առաջիկա այցը Հայաստան ոչ մի կերպ չի անդրադառնա հայ-թուրքական հարաբերությունների վրա: «Ոչինչ պետք չէ սպասել: Նրա` Հայաստան գալու առիթը կապ չունի հայ-թուրքական […]

Read more / Ամբողջը →