Archive for May, 2011

Ցեղասպանության 100-րդ տարելիցի միջոցառումները համակարգող հանձնաժողովի նիստում երեք թեզ է առաջ քաշվել

by
0
2011/05/30

Կառավարության ընդունելությունների տանն այսօր նախագահ Սերժ Սարգսյանի գլխավորությամբ տեղի ունեցած Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի անդրանիկ նիստի ժամանակ առաջ են քաշվել հիմնականում երեք թեզեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողներին ասաց ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Մանոյանի խոսքով` նիստի մասնակիցներից ոմանք կարծիք են հայտնել, որ Հայոց […]

Read more / Ամբողջը →

Ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող հանձնաժողովի 2 նիստը կլինի աշնանը, առաջինը թեժ էր ու ոչ ձևական

by
0
2011/05/30

Աշնանը կայանալիք Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին նվիրված միջոցառումները համակարգող պետական հանձնաժողովի արդեն երկրորդ նիստի ընթացքում կամփոփվի 2012-ին ու մինչև 2015-ը տեղի ունենալիք միջոցառումների նախնական ցանկը: Հանձնաժողովի անդրանիկ նիստից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտարարեց ԳԱԱ Ցեղասպանության թանգարան ինստիտուտի տնօրեն Հայկ Դեմոյանը` նշելով, որ այսօր քննարկվել է ընդհանուր ռազմավարությունը, անդրադարձ է եղել հանձնաժողովի լոգոյի` տարբերանշանի […]

Read more / Ամբողջը →

«Սեպտեմբերի 21-ը մայիսի 28-ի շարունակությունն է»

by
0
2011/05/28

Զանգեր, ղօղանջէք,Սրբազան քաջերին կանչէքԱյս արդար պատից:Սերունդներ, դուք ձեզ ճանաչէքՍարդարապատից:(Լուսանկար՝ Արաքսի Աբէլեանի) – Պրն Մանոյան, Հայաստանի առաջին հանրապետությունը գոյատեւեց երկու տարի: Կարողացա՞վ հանրապետությունը լուծել իր առջեւ դրված խնդիրները, եթե այդպիսիք կային, եւ եթե այդպիսիք դրել էր իր առաջ հանրապետությունը: – Հանրապետության հռչակումն այդ իմաստով ինչ-որ հարց լուծելու նպատակ չէր հետապնդում: Այլ խնդիր է, որ անկախության հռչակումից […]

Read more / Ամբողջը →

Turkish Armenian Journalist Tells Lies, Says Manoyan

by
0
2011/05/26

Posted By Nanore Barsoumian On May 26, 2011 @ 2:42 pmArmenian WeeklyURL to article: http://www.armenianweekly.com/2011/05/26/turkish-armenian-journalist-tells-lies-says-manoyan/ On May 18, Azatutyun.am [the Armenian service of RFE/RL] published a video interview with Turkish Armenian journalist Vercihan Ziflioglu, a reporter for Hurriyet Daily News, in which she claimed Giro Manoyan, the spokesman of the Armenian Revolutionary Federation (ARF), had […]

Read more / Ամբողջը →

Հայազգի լրագրողը թուրքական մամուլում

by
0
2011/05/18

«Ազատ Եվրոպա/Ազատություն» ռադիոկայան – Թուրքիայի լրատվամիջոցներում աշխատում է 3 հայազգի լրագրող: Նրանցից 2-ը սյունակագիրներ են, իսկ Վերժիհան Զիֆլուօղլուն Hurriet Daily News օրաթերթում աշխատում է որպես փոքրամասնությունների թեմաները լուսաբանող լրագրող: Ասում է, որ թեեւ ճնշումներ կան թուրքական մամուլի նկատմամբ, բայց ինքն անձամբ իր վրա ճնշումներ, հատկապես վերջին 5 տարիներին, չի զգացել: Տեսահոլովակը՝ http://www.azatutyun.am/video/19034.html «Ազատութեան» ուղարկուած մեկնաբանութիւնս […]

Read more / Ամբողջը →

ՃՇՏՈՒՄ

by
0
2011/05/18

«Հրապարակի» խմբագրությանն է ուղարկվել քիչ առաջ. «Հրապարակի» այսօրվա (18.05.2011) համարում «Համշենահայերի “վտանգավորությունն” ենք քննարկում» նյութում, Վարդգես Օվյանը գրել է, թե իբր ես մի լրագրողի հարցին պատասխանելով ասել եմ, «որ նրանց առջեւ կրոնափոխ լինելու եւ քրիստոնեություն ընդունելու պայման պետք է դրվի»։ Ես օրին ճշտել եմ իմ բլոգում եւ Ֆէյսբուքի էջում, որ ես ճիշտ հակառակն եմ ասել. […]

Read more / Ամբողջը →

«Հաշտության համար անհրաժեշտ է, որ Թուրքիան ճանաչի ե՛ւ Ցեղասպանության փաստը, ե՛ւ իր պատախանատվությունը»

by
0
2011/05/16

ԵՐԵՎԱՆ, 16 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու անհրաժեշտություն կլինի հատկապես այն ժամանակ, երբ բանակցությունները մտնեն փակուղի: Այս դիտարկմամբ այսօր «Արմենպրես»-ի հետ զրույցում հանդես եկավ ՀՅԴ հայ դատի եւ քաղաքական հարցերով գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը եւ վկայակոչելով հանրապետության նախագահի’ «Մոսկովսկիե նովոստի» թերթին տված հարցազրույցի դիտարկումը’ շեշտեց, որ իրավիճակի զարգացումն ինքն այսպես է կանխատեսում, […]

Read more / Ամբողջը →

Անհրաժեշտ է հետ կանչել Հայաստանի ստորագրությունը

by
0
2011/05/13

Հայաստանը պետք է հետ կանչի իր ստորագրությունները հայ-թուրքական արձանագրություններից, որովհետեւ այս ձեւով դրանք միայն նպաստում են Թուրքիայի շահերին. այսօր հայտարարեց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: Ըստ նրա` այսօր Թուրքիան կարողանում է օգտվել այդ արձանագրություններից, իսկ Հայաստանը`ոչ, եւ սպասել Թուրքիային` նշանակում է ոչինչ չնախաձեռնել: Արձանագրություններում առկա երկու կետերը, ըստ ՀՅԴ ներկայացուցչի, […]

Read more / Ամբողջը →

Կիրո Մանոյանը համշենահայերի բնակեցումն Արցախում շատ դրական երևույթ է համարում

by
0
2011/05/13

ՀՅԴ բյուրոյի Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը լրագրողների հետ հանդիպման ժամանակ պատասխանելով այն հարցին, թե ինչպե՞ս է վերաբերվում այն փաստին, որ Ղրղզստանից 200 համշենահայերի ընտանիքներ պատրաստակամություն են հայտնել գալ և բնակություն հաստատել Արցախում, ասել է, որ դա շատ դրական բան կլինի։ –Համշենահայերի և ցեղասպանությունից անմիջապես առաջ և ցեղասպանության ժամանակ իսլամացած հայերի հարցի մասին իրականում […]

Read more / Ամբողջը →

ՃՇՏՈՒՄ

by
0
2011/05/13

Այսօր Դուպլեքս մամուլի ակումբում լրագրողների հետ իմ հանդիպմանն անդրադառնալով, մի շարք լրատվամիջոցներ գրում են թե իբր ես ասել եմ, որ Համշենահայերի Արցախ վերաբնակեցման համար պետք է պայման առաջադրել քրիստոնէությունն ընդունելը։ Ես ճիշտ հակառակն եմ ասել. ասել եմ պետք ՉԷ նախապայման դնել դեպի քրիստունեություն դարձը։ Այս մասին 7or.am-ի լրատվությունը հարազատորեն է ներկայացրել իմ ասածները. http://7or.am/archives/58248

Read more / Ամբողջը →