Archive for August, 2010

Իշխանության եւ ընդդիմության ներկայացուցիչները տարակարծիք են ադրբեջանական նախաձեռնության կապակցությամբ

by
0
2010/08/30

Կարինե Քալանթարյան Սեպտեմբերի 9-ին բացվող ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 64-րդ նստաշրջանում հերթական բանաձեւը ներկայացնելու ադրբեջանական նախաձեռնությունը տարբեր մեկնաբանությունների է արժանանում հայաստանյան իշխանական ու ընդդիմադիր ուժերի կողմից: […] ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի կարծիքով, եթե Ադրբեջանը շարունակի Մինսկի խմբի շրջանակներում ընթացող պրոցեսը ձախողելու եւ հարցը այլ միջազգային կառույցներ տեղափոխելու ռազմավարությունը, ի վերջո, […]

Read more / Ամբողջը →

Իրանում Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չեն դնում

by
0
2010/08/26

«Պիտի չզարմանալ, որ Իրանում քաղաքական դեմքերը Հայոց ցեղասպանության փաստը կասկածի տակ չեն դնում»,- Panorama.am-ին ասել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը` անդրադառնալով «Իրան. Հաղթանակի կամուրջ» համաժողովի ժամանակ Իրանի փոխնախագահի` Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բերված օրինակին: «Ճիշտ է, խորհրդարանում բանաձև չի ընդունվել, բայց իրանցի քաղաքական դեմքերը առաջին անգամ չէ, որ բարձրաձայնում […]

Read more / Ամբողջը →

ՄԱԿ-ում «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի ընդունումը նոր պատերազմի կհանգեցնի

by
0
2010/08/26

Ադրբեջանի նախաձեռնությունը ՄԱԿ Գլխավոր Ասամբլեայի օրակարգ ընդգրկել «Իրավիճակը Ադրբեջանի օկուպացված տարածքներում» բանաձեւի նախագիծը, վկայում է ղարաբաղյան հակամարտությունը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակներից հանելու այդ երկրի մտադրության մասին: NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում նման կարծիք է հայտնել ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը՝ մեկնաբանելով սեպտեմբերի 9-ին քվեարկվելիք բանաձեւը: Մանոյանի խոսքով, Ադրբեջանը հրաշալի գիտակցում է, […]

Read more / Ամբողջը →

Հայ-թուրքական չհաջողված հարաբերությունների հետևանքը

by
0
2010/08/25

Արփի Մախսուդյան Օրերս թուրքական Milliyet թերթը տեղեկատվություն հրապարակեց, որ Թուրքիան խմբագրելու է «Կարմիր գիրքը», որը պատրաստում է Զինված ուժերի գլխավոր շտաբը և հաստատում է Ազգային անվտանգության խորհուրդը։ Ըստ այդ խմբագրության՝ ենթադրվում է սպառնալիքների ցանկից ի թիվս մի շարք երկրների հանել նաև Ռուսաստանին։ Այս և այլ հարցերի շուրջ «Կապիտալը» զրուցել է ՀՅԴ Հայ դատի և քաղաքական […]

Read more / Ամբողջը →

ՀՅԴ համար ընդունելի է

by
0
2010/08/25

Արման Գալոյան Հարցազրույց ՀՅԴ Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի հետ: – Վերջին օրերի ամենաշատ քննարկվող թեման հայ-ռուսական պայմանագիրն է, որով երկարաձգվեց ՀՀ-ում տեղակայված ռուսական ռազմաբազաների ժամկետը: Ինչպե՞ս եք գնահատում այդ պայմանագիրը, ՀՅԴ-ն ինչպե՞ս է ընդունում այն: – Մենք այսօր խոսում ենք այդ փաստաթղթի մասին` առանց այն տեսնելու, դրա վերաբերյալ պաշտոնական հայտարարությունների […]

Read more / Ամբողջը →

Հայ-ռուսական հարաբերությունները դրական զարգացումներ են ունեցել

by
0
2010/08/13

«Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացումը վերջին ամիսներին դրական զարգացումներ է ունեցել, եթե համեմատենք դրան նախորդող շրջանի հետ, երբ, կարծես, Հայաստան-Ռուսաստան հարաբերություններն այնքան էլ փայլուն վիճակում չէին»,- հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Կ. Մանոյանը հայ-ռուսական` «ոչ այնքան փայլուն» հարաբերությունները բացատրեց այն հանգամանքով, թե Ռուսաստանի ղեկավարության համար անորոշ էր Հայաստանի նոր […]

Read more / Ամբողջը →

Թուրքիան սահամանը բացելու շահագրգռվածություն չունի

by
0
2010/08/13

«Մեկ օրով Հայաստան-Թուրքիա սահմանը բացելն իմաստ չունի միջպետական հարաբերությունների տեսակետից: Կարգավորման գործընթացի իմաստով` մենք Թուրքիային ոչ մի շահագրգռվածության տեղ չենք թողել, որպեսզի վավերացնի այդ անիծյալ Արձանագրությունները, որովհետև ինքն արդեն ստացել է 80 տոկոսն այն ամենի, ինչ պետք է ստանար, երբ Արձանագրությունները վավերացներ, ու այդ 80 տոկոսը ստացել է` փոխարենը ոչինչ չտալով, մինչդեռ վավերացման դեպքում, ի […]

Read more / Ամբողջը →

Աղթամարի Սուրբ Խաչի պատարագը` «թուրքական քարոզչության օր»

by
0
2010/08/13

«Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում սպասվող պատարագը Թուրքիայի համար հոգևոր միջոցառում չէ, այլ` քաղաքական-քարոզչական ակցիա` շահագործելով մեր հոգևոր զգացումները[, հոգեւոր կարիքները, ինչու չե նաեւ՝ ազգային զգացումները]»,- հայտարարեց Հայ հեղափոխական դաշնակցության Հայ Դատի գրասենյակի և քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը ու ընդգծեց. «Սա հայերի մասնակցությամբ` թուրքական թատրոն է, բայց ոչ հոգևոր»: Քաղաքագետի խոսքերով` արարողությունը քաղաքական հետևանք […]

Read more / Ամբողջը →

«Իշխանությունը պետք է հիմնավորի պայմանագրի երկարաձգումը»

by
0
2010/08/13

Ռուզաննա Ստեփանյան Հայ Յեղափոխական Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանի համոզմամբ, Հայաստանի իշխանությունները պետք է պարզաբանեն, թե ինչ հիմնավորմամբ է երկարաձգվում ռուսաստանյան ռազմակայանների տեղակայման ժամկետը եւ որն է շտապողականության պատճառը: Այլապես, ըստ նրա, դա կարող է մտահոգության պատճառ դառնալ:Ուրբաթ օրը լրագրողների հետ հանդիպմանը հարցին, թե ինչու է Ռուսաստանը ցանկանում ժամկետից շուտ […]

Read more / Ամբողջը →

Սուրբ Խաչում տեղի ունենալիք միջոցառումը` հայերի մասնակցությամբ թուրքական թատրոն

by
0
2010/08/13

Հայերի մասնակցությամբ` թուրքական թատրոն: Նման բնութագրում տվեց ՀՅԴ հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը Աղթամարի Սուրբ Խաչ եկեղեցում տեղի ունենալիք միջոցառմանը, որը նախատեսված է սեպտեմբերի 19-ին: (Ասուլիսի ժամանակ ասել եմ, որ նույնիսկ հստակ չի թե ի՛նչ է լինելու այդ «միջոցառում»։ Ասել եմ, որ այդ մասին գրել է «Մարմարա» օրաթերթի գլխավոր խմբագիր Ռոբեր Հատտեճյանը՝ Հայաստանից […]

Read more / Ամբողջը →