Archive for August, 2009

Առիթ է հանդիսացել խոստման չկատարո՞ւմը

by
0
2009/08/27

Panorama.amԱմերիկյան Հայ դատի հանձնախումբը նամակ է ուղարկել ԱՄՆ նախագահ Բարաք Օբամային, որում նշված է` «հակառակ նրան, որ խոստացել էիք ճանաչել Հայոց ցեղասպանությունը, Ձեր կողմից Ցեղասպանություն չճանաչելը առիթ է տվել, որ Կալիֆոռնիայի վերաքննիչ դատարանը նման եզրակացության գա, ինչը, փաստորեն, մեծ հարված կարող է լինել Ամերիկայում Ցեղասպանություն ճանաչմանը»: Այս մասին ասուլիսում ասաց ՀՅԴ Հայ դատի երևանյան գրասենյակի […]

Read more / Ամբողջը →

«Թուրքիան կարող է շահարկել Կալիֆոռնիայի դատարանի որոշումը»

by
0
2009/08/27

News.am ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման պետք է հստակեցնի՝ իր կողմից ցեղասպանություն բառը չօգտագործելը չի նշանակում, որ որեւէ նահանգ չի կարող չճանաչել հայոց ցեղսապանությունը: Այդ մասին այսօր լրագրողների հետ հանդիպմանը նշել է ՀՅԴ քաղաքական հարցերի եւ Հայ դատի գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը: Կ. Մանոյանն անդրադարձավ օգոստոսի 20-ին Միացյալ Նահանգների Կալիֆոռնիա նահանգի վերաքննիչ դատարանի կողմից Օսմանյան կայսրությանում […]

Read more / Ամբողջը →

Կալիֆորնիան չարաշահել է իր լիազորությունները

by
0
2009/08/27

Taregir.am Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Կիրո Մանոյանը անդրադարձավ Կալիֆորնիայի վերաքքնիչ դատարանի վճռին, որը կայացել էր անցյալ հինգշաբթի օգոստոսի 20- ին: Ինչպես տեղեկացրեց. Կ.Մանոյանը 2000թ. Կալիֆորնիա նահանգը որդեգրեց օրենք, համաձայն որի հնարավորություն էր ստեղծվում ցեղասպանության զոհերի ժառանգներին մինչև 2010թ. ամերիկյան կամ այլ արտասահմանյան ապահովագրական ընկերությունների դեմ Կալիֆորնիայի դատարաններում գործ հարուցել, որպեսզի իրենց իրավունքները տվյալ ապահովագրական […]

Read more / Ամբողջը →

Կիրո Մանոյան. «Ամերիկահայ համայնքը պետք է ավելի ակտիվ լինի» (*)

by
0
2009/08/27

azatutyun.am Հայոց ցեղասպանության զոհերի ժառանգների մասին Կալիֆորնիայի օրենքի հակասահմանադրական ճանաչելը կարող է ապագայում ծանր հարված հասցնել ԱՄՆ-ում Հայոց ցեղասպանության ճանաչման գործընթացին: «Ազատություն» ռադիոկայանին նման կարծիք հայտնեց Դաշնակցության Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը: «Եթե Միացյալ Նահանգների նախագահ Բարաք Օբաման օգտագործեր ցեղասպանություն բառը, դատարանը այսպիսի վճիռ չէր կայացնի։ Ապրիլի 22-23-ի համատեղ [հայ-թուրքական] հայտարարությունը […]

Read more / Ամբողջը →

«Ովքեր ասում են, որ գաղտնի փաստաթղթեր կան, թող հրապարակեն, մենք էլ իմանանք»

by
0
2009/08/21

7or.am Օգոստոսի 18-ին Իջևանում Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարել էր. «Ցեղասպանությունը տվեցին, Ղարաբաղն էլ կտան, տվել-վերջացրել են արդեն»։ – Լևոն Տեր-Պետրոսյանի նման հայտարարության համար ոչ մի հիմք չկա։ ՀՅԴ-ն նոր կայանալիք պայմանավորվածության վերաբերյալ մտահոգություն ունի, բայց մենք չենք ասում, որ Ղարաբաղը հանձնել են, տվել են։ Հստակ հայտարարությունների համար ոչ միայն հիմք գոյություն չունի, այլև դա անհեթեթություն է,- […]

Read more / Ամբողջը →

«Բրայզան շա՛տ լավ դիվանագետ է»

by
0
2009/08/20

Ասում է Կիրո Մանոյանը՝ նախապես նշելով, թե դիվանագետն այն անձն է, որը սուտ է խոսում իր պետության համար: new.aravot.am Երեկ «Փաստարկ» ակումբում հյուրընկալված ՀՅԴ Բյուրոյի Հայ դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը հայտարարեց, թե ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանի հրաժարականի պահանջը տակավին դուրս չի եկել ՀՅԴ օրակարգից: Ըստ նրա՝ ոչինչ չի փոխվել, ու շարունակվում […]

Read more / Ամբողջը →

«Ռուսաստանը ձգձգում է ղարաբաղյան խնդրի կարգավորումը՝ իր ազդեցությունը պահպանելու համար»

by
0
2009/08/20

News.amՌուսաստանի եւ ԱՄՆ-ի նախագահներ Դմիտրի Մեդվեդեւի ու Բարաք Օբամայի հանդիպման արդյունքից, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման եւ հայ-թուրքական հարաբերություններից չարժե լուրջ փոփոխություններ ակնկալել, սակայն դրանք բացառել նույնպես պետք չէ, NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցի ժամանակ ասել է Հայ հեղափոխական դաշնակցության «Հայ Դատի» գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանը։ Այն հարցին, թե Ռուսաստանի նախագահի Բաքու այցի ժամանակ, ադրբեջանական գազը Ռուսաստան […]

Read more / Ամբողջը →

Կողմերը դրական գնահատական չեն տա – Բայց ո՞վ կլինի առաջին «ոչ» ասողը

by
0
2009/08/20

armworld.am Հարցազրույց ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի եւ քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու ԿԻՐՈ ՄԱՆՈՅԱՆԻ հետ– Պարոն Մանոյան, ինչպե՞ս կբնութագրեիք հայ-թուրքական հարաբերությունների այսօրվա վիճակը: Ինչպիսի՞ զարգացումներ եք ակնկալում:– Այսօր ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրները ճնշումներ են գործադրում Հայաստանի եւ Ադրբեջանի վրա, որի նպատակը մինչ հոկտեմբերի 14-ին կայանալիք ֆուտբոլային հանդիպումը Արցախյան հիմնախնդրի կարգավորման հիմնական սկզբունքների շուրջ հակամարտող կողմերի […]

Read more / Ամբողջը →

«Չպետք է հավատալ Թուրքիայի` մեկ քայլ առաջ, երկու քայլ հետ տանգոյին»

by
0
2009/08/19

Ասում է ՀՅԴ Բյուրոյի Հայ Դատի և քաղաքական հարցերի գրասենյակի պատասխանատու Կիրո Մանոյանը:armar.am– Ռուս քաղաքագետ Ալեքսանդր Դուգինը օրերս կարծիք էր հայտնել, իբր թե ԱՄՆ-ում հայկական լոբբին աշխատում է ոչ այնքան Հայաստանի օգտին, որքան Վաշինգթոնի դիրքորոշումը տարածաշրջանում ամրապնդելու ուղղությամբ: Ճշմարտություն կա՞ քաղաքագետի հայտարարության մեջ:– Ամերիկայում գործող հայկական լոբբիստական կազմակերպությունները մեկ հովանոցի տակ ներառելը սխալ է: Մեկնաբանեմ, […]

Read more / Ամբողջը →

Դատավարություն` վերածված խեղկատակության

by
0
2009/08/19

Aysor.amՀՅԴ Հայ դատի երևանյան գրասենյակի ղեկավար Կիրո Մանոյանն այսօր ասւլիսի ժամանակ անդրադարձավ «Ակոսի» գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետ կապված Թուրքիայում ի հայտ եկած նոր տեղեկություններին: Բանախոսը գտնում է, որ Հրանտ Դինքի սպանության հետ կապված դատավարությունն բավականին խճճվել է թուրքական իշխանությունների կողմից: «Նրանք, կարծում եմ, խեղկատակության են վերածել դատավարությունը, ինչը, բնականաբար, առաջացրել է Դինքի ընտանիքի, […]

Read more / Ամբողջը →